Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարածությունը պիտի ավելանա առաջին հերթին լեռնային գավառներում, իսկ դաշտային շրջաններում պիտի ուշք դարձվի բամբակի համար աշնան վարի։

Գավառներում և շրջաններում դարձյալ պիտի կազմակերպվեն արտակարգ լիազորություններ, իսկ գյուղերում՝ եռյակներ, որոնք պիտի հսկեն ծրագրի լրիվ իրագործման։

Առանց շարքացանի և սերմազտիչի՝ բերքը չի ավելանա

Աշնանացանի կամպանիայի ընթացքում առանձին ուշադրություն է դարձվելու, որ ցանքն արվի շարքացանով։ Վարձակայանի և վարկային ընկերության շարքացան մեքենաները պիտի աշխատեցնել։ Ոչ մեքենա պարապ չպիտի մնա։

Հայաստանում կա 100 սերմազտիչ, շուտով կստացվեն ևս 55 հատ։ Այս մեքենաները հերիք են աշնան ցանքի համար անհրաժեշտ սերմացուն մաքրելու։

Գարնանացանի կամպանիայի ընթացքում մենք գրել էինք[1], որ սերմազտիչները գյուղերում քիչ են աշխատում։ Ամեն մեկը պիտի մաքրի տարեկան տաս հազար փութ սերմացու, այնինչ մի հազար էլ չի մաքրել։

Պետք է բոլոր միջոցները կիրառել սերմազտիչները լրիվ օգտագործելու համար։ Ամբողջ սերմացուն պիտի անցկացնել սերմազտիչով և ապա ցանել։

80 հատ նոր տրակտոր

Եղած տրակտորների վրա ավելանալու են 80 նոր տրակտոր։ Եղած տրակտորների մի մասն արդեն հնացել է, նորերը նրանց տեղը կբռնեն և դեռ ավելին կվարեն, քան մինչ այժմ։

Տրակտորների նորոգման համար բաց է թողնվելու առանձին գումար։ Բացի այդ, որոշված է բաց անել 5 նոր արհեստանոց, տրակտորների և, առհասարակ, գյուղատնտեսական մեքենաների վերանորոգման համար։

«Մաճկալի» մի քանի թղթակիցներ գրել էին, որ գարնանացանի կամպանիայի ընթացքում դեպքեր են եղել, երբ տրակտորը չի աշխատել, իզուր կորել են օրերը։ Պատահել է, որ չքավորության համար ստացված տրակտորն ավելի շատ վարել է կուլակի հողը։ Տրակտորով կուլակն իր հողն է վարել, իսկ եզներով էլ՝ չքավորի հողը։

  1. 1