Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մահացել են, կամ քիչ չեն այն դեպքերը, երբ գրբաց և խաբեբա մոլլաները, տերտերներն ու տիրացուները, խաբելով գյուղացուն, խլել են նրա ձեռքի վերջին կոպեկը։

Այս վատ և վնասակար երևույթները վերացնելու համար անհրաժեշտ է, մի կողմից՝ դուրս քաշել մութ անկյուններից այդ «սրբազան» գրբացներին, ֆալչիներին, հեքիմներին ու նմաններին և պատժել, մյուս, կողմից էլ՝ հարկ եղած աշխատանք կատարել գյուղացիությանը հասկացնելու և հեռու պահելու այդ երևույթներից։

Անչափանաս և բռնի ամուսնություններ

Այս չարիքը ևս բավականին տարածված է և հաճախ շատ վատ հետևանքներ է թողնում։ Թե ի՛նչ վնասակար երևույթ է անչափահաս ամուսնությունը, մանավանդ առողջ սերունդ ունենալու համար, դրա մասին բոլոր գյուղացիները գիտեն, սակայն շատ հաճախ պատահում են բռնի ամուսնություններ, որոնք մեր օրենքներով արգելվում են։ Այս երևույթները վերացնելու համար անհրաժեշտ է, որ գյուղում խորհուրդները խիստ հսկողություն ունենան ու արգելեն նման քայլերը և, մյուս կողմից էլ՝ գյուղացիությանը հասկացնեն և ծանոթացնեն նման ամուսնության վնասակարության մասին։

Նոր կենցաղն առաջ տանելու համար աշխատանքի պիտի լծվեն գյուղի բոլոր կազմակերպությունները։

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԽՈՇՈՐ ՏՆՏԵՍՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Միութենական Ժողկոմխորհի որոշմամբ[1] այս տարվանից Միության զանազան վայրերում հիմք է դրվում խորհրդային խոշոր տնտեսությունների։ Յուրաքանչյուր տնտեսություն պիտի ունենա 10—30 հազար դեսյատին տարածություն։ Ծրագրի համեմատ՝ այդ բոլոր տնտեսությունները մի քանի տարուց հետո պիտի տան մոտ 100 միլիոն փութ հաց։

Ռուսաստանի հողժողկոմատն արդեն անցել է խոշոր տնտեսությունների կազմակերպման աշխատանքներին։ Հիմնվող տնտեսությունները լինելու են Սիբիրում, Կազակստանում, Հյուսիսային Կովկասում, Բաշկիրիայում, Ղրիմում և այն երկրներում, որտեղ հողային ազատ

  1. 1