Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ դրա համար էլ կոլեկտիվներին վարկավորելու համար հատկացված է 60 միլիոն ռուբլի։

Խորհրդային խոշոր տնտեսություններում բոլոր աշխատանքները պիտի տարվեն գիտության վերջի խոսքի համեմատ։

Արորով և եզներով երկու հարյուր հազար դեսյատին տարածություն ունեցող տնտեսությունում չի կարելի աշխատանք տանել։ Դրա համար էլ տրակտորներն են գործի անցել։ Ոչ մի հեկտար չպիտի վարվի առանց տրակտորի, ցանքը շարքացան է լինելու, հունձն ու բերքի ծեծելը դարձյալ մեծ և շոգիով ու էլեկտրականությամբ աշխատող մեքենաներով։

Եվ խորհրդային խոշոր տնտեսությունների մի առավելությունն էլ հենց այն է լինելու, որ նրանք դառնալու են օրինակ իրենց շուրջը համախմբված գյուղացիական մանր տնտեսությունների համար։

Կոլեկտիվներ կազմակերպելով և հարյուր հազար դեսյատին տարածություն ունեցող պետական տնտեսություններ ստեղծելով՝ մենք հացի այնպիսի պաշար կունենանք և մեր երկիրն այնպես հիմնովին կապահովենք, որ էլ ոչ մի վտանգ մեզ համար ծանր չի լինի։

ԱՇՆԱՆ ՑԱՆՔԻ ԿԱՄՊԱՆԻԱՆ, ՊԱՐԱՐՏԱՑՈԻՄՆ ՈԻ ՑԱՆՈՎԻ ԽՈՏԵՐԸ

Աշնանացանի նախապատրաստական աշխատանքները շատ վայրերում արդեն վերջանալու վրա են։ Մեր թերթը, ի նկատի ունենալով կամպանիայի կարևոր նշանակությունը, մի քանի անգամ է գրել այդ մասին[1]։

Ո՞րն է աշնան ցանքի առավելությունը։ Բացի այն, որ աշնան ցանած ցորենն ու գարին ավելի լավ են թփակալում, ուրեմն և ավելի շատ բերք տալիս, աշնան ցանածը մեր պայմաններում մի ուրիշ առավելություն էլ ունի։

Հողի մեջ եղած խոնավությունից աշնանացանը ավելի շատ է օգտվում: Մանավանդ չորային տարիներում, երբ գարնան ցանածը չի կարողանում լավ աճել, աշնանացանը, նրա հետ համեմատած, ավելի է բերք տալիս, քանի որ աշնան և գարնան խոնավությունից նա բավական օգտվել է։

Բոլորին էլ հայտնի է, թե ինչպես են աշխատանքները եռում գյուղերում գարնան սկզբին։ Ձյունը վեր կենալուց հետո, քանի դեռ հողը

  1. 1