Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թաց է, սկսում են վարել, ցանել գարի ու ցորեն, կարտոֆիլ, խոտաբույսեր և, վերջապես, հերթը հասնում է բանջարանոցին։ Աշխատանքն իրար է խառնվում, ժամանակ չի լինում, որ ամեն ինչ կանոնավոր և խնամքով կատարվի։

Այդ եռուն աշխատանքի թերի կողմերից մեկն էլ այն է, որ գյուղերում եղած մեքենաները լրիվ չեն օգտագործվում։ Միայն տնտեսությունների մի մասն է կարողանում սերմը զտել, ախտահանել, վարձակայանների գութանն ու փոցխը ձեռքեձեռք են խլում, շարքացանը լրիվ չի աշխատում, որովհետև գարնան սեզոնը կարճ է։ Բոլոր վարձակայանների տված տեղեկություններից երևում է, որ մեքենաները սկսում են բանել ավելի շատ գարնանը, որից հետո պահեստ են ուղարկվում։

Աշնանացանի առավելություններից մեկն էլ այն է, որ նա աշխատանքը հավասար է դասավորում։ Եթե տվյալ գյուղում հնարավորություն կա ցորենն աշնանը ցանելու, ուրեմն՝ գյուղացին թեթևացնում է գարնան աշխատանքը և կարող է բանեցնել վարձակետի գութանն ու շարքացանը։ Աշնան ժամանակ միշտ էլ հնարավոր է աշխատել առանց շտապելու, վարել խնամքով, սերմը զտել և ցանել շարքացանով։ Այսպիսով՝ թե՛ մեքենաները շատ աշխատած կլինեն, ուրեմն և բերքն ավելի շատ կլինի, և թե՛ գարնան աշխատանքը քիչ կլինի։

Պարարտացումը աշնանացանի համար

Հարվածային կարգով՝ մեր գյուղերում սկսել են աղբը դաշտ տանել։ Գյուղի փողոցներն ու բակերը կարգի բերելուց և մաքրելուց բացի, մենք աղբը դաշտ կրելով, տասնյակ հազար փթերով ենք մեր բերքը բարձրացնում։ Համարյա ամեն համարում «Մաճկալը» թղթակցություն է տպում այդ աշխատանքի մասին[1]։

Բայց արածը դեռ քիչ է։ Պետք է բոլոր միջոցները գործադրել աղբը դաշտ տանելու և աշնանացանին դաշտերը պարարտացնելու համար։ Մի քանի գյուղերում արդեն այնքան պարզ են հասկացել գոմաղբի օգուտը, որ, նույնիսկ, սայլերով գնում են և հարևան գյուղերից աղբ առնում, բերում իրենց դաշտերի համար։

Պետք է իստակ և իսպառ մաքրել գյուղի փողոցները աղբից, մոխրակույտերից և կեղտոտություններից։ Հարյուր հագար ռուբլիներ արժեցող

  1. 2