Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստիճան: Ապա կատաստրոֆին հաջորդել է երկարատև կամ կարճատև համեմատական խաղաղություն, որի ընթացքում տնտեսական կյանքը նորից սկսել է բարգավաճել, հասնել բարձր աստիճանի` մինչև մի նոր կատաստրոֆ։

Այս ընդհանուր արժեքավորման դեմ ոչ մի կարևոր և ամբողջական առարկություն չի անում ընկ․ Զորյանը։ Այնինչ, լուրջ քննադատության օբյեկտը պիտի դառնար այս կոնկրետ գնահատականը, որին չեն կարող փոխարինել շատ հանրածանոթ դատողություններ արտադրական ուժերի և տնտեսական ֆորմացիաների մասին։

Մենք պահանջում ենք կոնկրետ և խորացված մարքս-լենինյան քննադատություն, անխնա հարվածումն տնտեսական մատերիալիզմի և այլ կարգի բուրժուական պատմագրության մեթոդոլոգիաների, առանց այն պրիոմների, որ ստիպում է ընթերցողներին ցիտատների «ստուգաբանությամբ» զբաղվելու։