Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճարել, որ շատ անգամ չի հաջողվում, և եթե ստացվում էլ է, կա՛մ սերմացուն է մնացած լինում, կա՛մ տեղ է հասնում այն ժամանակ, երբ վարուցանքը վերջացած է լինում[1]։

Պիտի այժմվանից գործի անցնել։ Չպիտի մոռանալ, որ խոտաբույսերի տարածության լայնացումը մեր անասնապահության համար միակ ելքն է։ Աշնանացանի կամպանիայի ընթացքում, այս տարի, պիտի առաջին փորձն անել՝ հետագա տարիների համար այդ աշխատանքն էլ ավելի լայնացնելու։

ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՐԵԼ ԵՆ

Արդեն ավարտված են կոլեկտիվների հողերի կենտրոնացման աշխատանքները՝ համաձայն Հայկենտգործկոմի կողմից հրատարակված պաշտոնական որոշման[2]: Որպեսզի մյուս ընթերցողները ծանոթանան օրենքի հետ, այդ որոշումը տպում ենք «Մաճկալի» հավելվածի մեջ։

Համաձայն այդ որոշման՝ կոլեկտիվների հողերը կենտրոնացնում են առաջին հերթին, առանց սպասելու գյուղի հողաշինարարության։ Այդ աշխատանքը կատարում են հողաչափը և ագրոնոմը, իսկ հաստատում է գավգործկոմը։

Եթե գյուղն ունի պահեստի և ազատ հողեր, կոլեկտիվներն ուժեղացնելու համար սկզբնական շրջանում թույլատրվում է այդ հողերի մի մասը հատկացնել կոլեկտիվին, համաձայն որոշման 6-րդ կետի։

Ինչպես են հողերը կենտրոնացնում

Այդ աշխատանքը կատարվում է հողաշինարարական հրահանգի համաձայն։ Իսկ ըստ հրահանդի՝ կենտրոնացումը կատարվում է փոխանակության կարգով։ Եթե կոլեկտիվի համար անհատ տնտեսությունից հող են վերցնում, ապա, համաձայն որոշման 3-րդ կետի, այդ տնտեսությունը մի ուրիշ տեղ պիտի ստանա նույն կատեգորիայի հող։

Իսկ ի՞նչ է ասում որոշումն այն մասին, թե ո՞ւմ է մնում այն անդամի հողը, որը կոլեկտիվից հեռանում է։ Հողը մնում է կոլեկտիվի օգտագործության տակ:

Հեռացող անդամը հող է ստանում համայնքի ազատ հողերից կամ այն տնտեսության հողից, որը նոր է մտնում կոլեկտիվ և կամ թե հողօգտագործման իրավունքից զրկված և լքյալ տնտեսության հողից:

  1. 5
  2. 1