Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահանջ, առաջադրում էին Անդրկովկասյան քաղաքներից որևէ մեկում բացելու անասնաբուժական գոնե միջնակարգ դպրոց, ի նկատի ունենալով Անդրկովկասի տեղական պայմանները, նրա՝ անասնապահության էպիզոդիկ հիվանդությունների մշտապես ենթակա լինելը, քոչի գոյությունը, ինչպես և Պարսկաստանին ու Տաճկաստանին սահմանակից լինելը: Բայց այդ պահանջը նույնիսկ պատշաճ ձևակերպում չստացավ և մնաց լոկ խոսակցություն, որ արվում էր մերթընդմերթ գումարվող գյուղատնտեսական և անասնաբուժական խորհրդակցություններում: Ծիծաղելի է մտածելն անգամ, որ դաշնակցական տիրապետությունը կարող էր հանդուրժել Երևանում անասնաբուժական ինստիտուտի գոյությունը և այն էլ՝ անդրկովկասյան մասշտաբով: Ո՛չ միայն օբյեկտիվ հնարավորություններ չկային, այլև ներքնապես դաշնակցության ռեժիմը չէր կարող կենսաբեր լինել այդպիսի հսկա կուլտուրական ձեռնարկության համար:

Մեզանում առաջին անգամ անասնաբուժական ինստիտուտ հիմնելու առաջարկ է արվում 1926 թ. Անդրկովկասյան անասնաբուժական խորհրդակցության կողմից[1]: Կարճ ժամանակից հետո, խորհրդակցության ցանկությունը քննության է հանձնվում համապատասխան մարմիններին: Խնդիրը տեղափոխվում է միութենական օրգանները, և, վերջապես, այս տարվա հունիս 30-ին Անդրկովկասյան ժողկոմխորհը որոշում է հանում ինստիտուտի հիմնադրման մասին, շեշտելով որ ինստիտուտի համար ամենից հարմար վայրը Երևանն է:

Այդ որոշումից քիչ հետո կազմակերպվում է այն կոմիտեն, որի վրա է ծանրանում նախապատրաստական բոլոր աշխատանքները՝ նախահաշվի և ընդունելության պայմանների կազմելը, ուսումնական ծրագրի, ինստիտուտի շինության, լաբորատորիաների կահավորման, ուսանողական հանրակացարանի և այլ նման անհրաժեշտ խնդիրներ։

Եթե նկատի ունենանք այն, որ հոկտեմբերի ll-ից արդեն պարապմունքներն ընթանում էին նորմալ կարգով, և ինստիտուտում վերջացել էին ընդունելությունները[2], կազմված էր նախահաշիվը, ուսումնական ծրագիրը, հրավիրված էին դասախոսները, շենքի և ուսանողական հանրակացարանի խնդիրը լուծված էր, ապա պարզ կլինի, որ կազմակերպչական կոմիտեն համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կարողաավ գլուխ բերել գործը: Պաշտոնական բացման ժամանակ ինստիտուտն արդեն մի ամսվա նորմալ աշխատանքի պատմություն ուներ։

  1. 2
  2. 3