Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անասնապահության ամսվա նշանակությունն էլ հենց այն է, որ մենք կարողանանք կոլեկտիվներում անասունների խնամքի, նրանը պահպանման գործը ա՛յն բարձրության հասցնենք, ինչ որ ցանքերի ասպարեզում։

Ի՞նչ տոկոսով պիտի անեն կոլեկտիվների անասունները

Անասնապահությունը դանդաղ է աճում։ Մսի, կաթի և յուղի խնդիրը սուր է դրված։ Գործարանները պահանջում են բուրդ, կաշի, ճարպ։ Ահա թե ինչո՞ւ մենք անասնապահությունը պիտի ավելի բարձր տոկոսով աճեցնենք, քան մինչև այժմ էր։

Այս տարվա համար որոշված են հետևյալ տոկոսները. ձիերն աճելու են 10 տոկոսով, կովերը՝ 10 տոկոս, խոզերը՝ 30, ոչխարները՝ 4, և այլն։

Ձիերի կարևորությունը մեծ է, դրա համար էլ մեր կոլեկտիվներն ու խորհրդային տնտեսությունները դրսից էլ են գնում թե՛ նստելու և թե՛ լծկան ձիեր։ Բացի այդ, այս գարնանիը աշխատելու են բեղմնավորման կայաններ։

Ձիերի համար լինելու է բեղմնավորման 18 կայան, որից 8-ը՝ բնական կայան, 10-ը՝ արհեստական։ «Մաճկալի» ընթերցողները գիտեն, որ մեզանում ահա երրորդ տարին է, հաջողությամբ գործադրում ենք արհեստական բեղմնավորումը։ Առաջին տեսակի կայանում բեղմնավորվելու են 480 մադյան, երկրորդում՝ 4800, ընդամենը՝ 5280 մադյան, մի տարում։

Խորհրդային տնտեսություններում կովերի թիվը հասնելու է 2000-ի, ոչխարներինը՝ 8000-ից ավելի։ Բացի այդ, թե՛ խորհրդային և թե՛ կոլեկտիվ տնտեսությունները պիտի պահեն նորմայից ավելի մատղաշ անասուններ (հորթեր, գառներ, քուռակներ և այլն)։ Ո՛չ մի դեպքում լի թույլատրվում մատղաշ անասունը մորթել, մանավանդ, երբ նա տեղական է։

Ի՞նչ կառուցումներ պիտի արվեն այս տարի

Օրինակելի անասնապահության համար թե՛ խորհրդային և թե՛ կոլեկտիվ տնտեսությունները, վարկավորման կարգով, այս գարնանից պիտի շենքեր շինեն անասունների համար։