Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Խոտի խնդիրը

Անասնապահությունը դեռ մի քանի տարի մնալու է մեր ուշադրության կենտրոնում։ Այդ մասին կուսակցության 16-րդ համագումարը շատ որոշ և կտրուկ դիրեկտիվ է տվել[1]։

Աշնացանի ընթացքում մոռացության տալ խոտատնտեսությունը չենք կարող։ Դժբախտաբար, մենք այստեղ թերացել ենք և ուշ ենք սկսել մեր ձեռնարկումները։

Մինչդեռ, մեր փորձադաշտերը մի քանի տարի առաջ էին սկսել հացաբույսերի, մանավանդ, աշնան ցորենի ուսումնասիրությունը, որի հետևանքը եղավ այն, որ այսօր զարգացող աշնացանը սուր կարիք է զգում ցորենի տեսակը որոշելուն, ցանովի խոտերի նկատմամբ այդ չենք կարող ասել։

Եվ միայն այս տարվանից ենք սկսում, իբրև աոաջին փորձ, կոլտնտեսություններում և խորհրդային տնտեսություններում աշնան վիկայի և առվույտի ցանքը, այս տարի՝ միայն 300 հեկտարի սահմաններում։

Ոչ մի կասկած, որ երկուսն էլ, մանավանդ աշնան վիկը առաջին հերթին մեր լեռնային ռայոններում կդառնան մշտական և տարածված կուլտուրա։

Ինչպես «Ուկրաինկան» երկու տարում հսկայական հեղաշրջում առաջ բերեց մեր աշնացանի մեջ, այնպես էլ աշնան վիկը և առվույտը պիտի նպաստեն կերի պաշար ստեղծելուն, մանավանդ գարնան ընթացքում, այսինքն՝ ամենասուր ժամանակ, երբ դեռ սարի արոտները խոտ չունեն, կիսաքաղց տավարը կերակրվում է հարոսների և խամերի վրա, ոտնակոխ անելով և փչացնելով հողը։

Տեղերը պիտի այս խնդրին հատուկ ուշադրություն դարձնեն ընդարձակելու իմաստով։

Ցանովի խոտերի խնդիրը բարդանում է նաև նրանով, որ սերմացուն դրսում դժվար է ձեռք բերվում։ Հայաստանում այնքան վիկ և առվույտ չեն մշակել, որպեսզի հնարավոր լիներ տեղում սերմացուն պատրաստելու։

Բայց հնարավոր է մշակության մեջ մտցնելու և՛ կորնգանը, որը տարածված է համարյա բոլոր ռայոններում։

  1. 2