Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ամենահամեստ և նվազագույն հաշիվն է։

Իսկ եթե նկատի ունենանք, որ մենք հարյուր հազար հեկտարից ավելի աշնացան ենք անելու այս տարի, ուրեմն՝ միայն պարզ միջոցների կիրառմամբ մենք ստանում ենք կես միլիոն փթից ավելի հացահատիկ, միջին բերքից բացի։

Պետք է շեշտենք, որ տեղերում թերանում են ագրոմինիմումը կատարելու։

Միայն 100 %-ով սերմացուն զտելով չի՛ վերջանում աշխատանքը։



Հարկավոր է և ախտահանել, հարկավոր է հողի մշակության միջոցով անխնա ոչնչացնել չայիրն4 ու կանգառը մեր դաշտերից, մրիկն ու ժանգը՝ հացաբույսերց:

Իսկ այդ կարելի է անել միայն համայնական միջոցներով, որովհետև մոլախոտը մի արտից մյուսն է անցնում, մրիկը վարակում է հսկայական տարածություններ, ուրեմն և՝ չպիտի թույլատրել ախտահանված սերմացուի կողքին սովորական կեղտոտ սերմ ցանելու:


Մեր կոլեկտիվները այս խնդրում շատ են ետ մնացել։

Սխալ է սպասել մինչև հզորանալը, որովհետև այս հեշտ, ամենքին մատչելի միջոցների գործադրումը նպաստում է հենց կոլեկտիվի հզորացման։ 


Սերմազտումը պիտի անցկացնել 100 %-ով։

Այլևս ոչ՛ մի գյուղ, ոչ՛ մի կոլեկտիվ չի կարող գանգատվել, որ սերմազտիչ չունի, որովհետև աշնանը ցանելիք սերմացուն ամբողջովին զտելու համար հարկավոր է 350 սերմզտիչ, իսկ մենք ունենք մոտ 600 հատ, այսինքն երկու անգամ ավելի։

Իսկ այդ նշանակում է, որ կարճ ժամանակում պիտի սերմացուն զտել։

Պակաս չի և շարքացանների թիվը, հարկավոր է միայն գործը կազմակերպել այնպես, որ եղած մեքենաները լրիվ անխափան աշխատեն։


Նոր սերմացու և մեքենաներ

Մենք ասացինք «Ուկրաինկայի» մասին։

Բացի դրանից, տարածվում են և «Կոոպերատորկա» և «Զարյա» տեսակները, որոնք մեր տեղական սերմացուից ավելի են բերք տալիս։ 


Այս տարի 17000 հեկտար ցանվելու է բացառապես տեսակավոր սերմացուով։


Առանձնապես ուշադրություն է դարձվում տրակտորների թիվն ավելացնելուն: