Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջրամբարներ, վերջապես՝ կռվել վնասակար խոտերի դեմ, որոնք գրավում են ահագին տարածություններ։

Այս վիթխարի շինարարությունը կարող է անել միայն անասնապահական կոլեկտիվը։

Մսի, յուղի, կաթի խնդիրը

Հիմնականում հացահատիկների խնդիրը լուծելով մենք նույնպիսի վճռականությամբ պիտի լուծենք մսի, յուղի, կաթի խնդիրը։

Մեր կոլխոզները, վիթխարի սովխոզները դառնում են հացի, բամբակի և այլ բույսերի հսկայական ֆաբրիկաներ, որոնց նմանը աշխարհը չի տեսել։ Մենք լեռնային շրջաններում էլ անասնապահական կոլեկտիվները հզորացնելով՝ պիտի դարձնենք կաթի, յուղի, մսի, պանրի վիթխարի ֆաբրիկաներ, որոնք արտադրելու են հազարավոր և հարյուր հազարավոր ցենտներ մթերք։

Հարկավոր է, որ անասնապահական կոլխոզներն ու սովխոզները արագ վերակազմեն իրենց աշխատանքները, կարգավորեն հաշվառումը սոցմրցությամբ և հարվածայնությամբ կատարեն և գերակատարեն իրենց պլանը։

Դաշտավարության մեջ տրակտորը, կոմբայնը, մյուս մեքենաները, պարարտացումը չտեսնված հեղաշրջում են կատարում բերքը բարձրացնելու համար։ Սիլոսը, օրինակելի գոմը, կաթի և յուղի գործարանները, մեքենաների գործադրումը անասնապահության մեջ պիտի կատարեն և կկատարեն նույնպիսի հեղաշրջում։

Քիչ չեն այն կոլեկտիվները, որոնք ստանում են երկու հասկ այն հողից, որից անհատական տնտեսությունը ստանում էր մի լղար հասկ։

Մեր անասնապահական կոլեկտիվները պիտի ապացուցեն, որ կովը կոլեկտիվի գոմում կաթը չի պակասեցնում, ինչպես պրովոկացիա է անում կուլակը, և այդ բանը «նախատեսում են» աջ ու «ձախ» օպորտունիստները, նա պիտի ապացուցի, որ կերի խնդրի միակ ճշմարիտ և արագ լուծումը կարող է տալ կոլեկտիվացման վերելքը։

«Կոլխոզնիկն»[1] այս համարից տեղավորելու է մի շարք հոդվածներ անասնապահության զանազան ճյուղերի վերաբերյալ։ Կովի, ձիու, ոչխարի, ընտանի թռչունների, խոզի, ճագարի պահելը, խնամելը պիտի լուսաբանենք շատ մանրամասն։ Տպագրվելու են հոդվածներ անասունների

  1. 2