Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Она сжигала свое прошлое, мрачное, полное угнетения и лишений. Вокруг этого пожарища колхозники устроили хоровод, а она плясала и пела песни.

Новые права, которые даёт нам будущий закон, налагают на нас и новые обязанности.

Мне хочется дожить до того времении, когда вокруг прекрасного герба—«серпа и молота на земном шаре, изображенном в лучах солнца и обрамленном колосьями»—появится много новых надписей—сверх одиннадцати—на языках новых народов: «Пролетарии всех стран, соединяйтесь».

<Թարգմանություն>

ԻՆՔՆԻՇԽԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ես այսօր հիշում եմ կարմիրբանակային Վասիլի Լոպուխինի խոսքերը, որը կռվում էր 11֊րդ բանակի զորամասերում և զոհվեց 1921 թվականին, Զանգեզուրում՝ անդրկովկասյան հակահեղափոխության այդ վերջին հենարանում։

Նա ասում էր. «Ինչպի՞սին դու կլինես աշխարհ, երբ մենք կհաղթենք բոլորին։ Դու, երևի, կլինես այնպես գեղեցիկ, այնքան մեծ, որ քեզ համար այսօր արժե տալ կյանքը»։

Եվ այդ համեստ հերոսը իզուր չէր, որ տվեց իր կյանքը՝ առաջինը հերկելու համար այն աշխարհը, որն այսքան գեղեցիկ է դառնում։ Մենք դրա վկաներն ենք։

Նոր սահմանադրությունը ժողովրդի ինքնակալությունն է։ Բոլոր դարերում՝ սկսած անտիկ դեմոկրատիայից. երբեք չի եղել այսքան լիակատար դեմոկրատիա։ Սահմանադրությունը հենց իր ժողովրդի՝ իշխանությունն է։

Ակամայից անսովոր ուրախություն ես զգում այն գիտակցության համար, որ դու սովորական, միջին մարդդ, տիրապետում ես անսահման հարստությունների։ Նյութական և բարոյական հարստությունների։ Այն ամենը, որ պատկանում էԼ քո մեծ երկրին, պատկանում է նաև քեզ, եթե դու հիրավի քեզ զգում ես ՍՍՀՄ֊ի քաղաքացի։ Դա մի բարձր կոչում, հասկացություն է, և ո՛չ միայն իրավաբանական։ Դա փիլիսոփայական