Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

10. ԹՈՐԳՈՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Թորգոմ[1],

Նազար Արտեմիչին[2] քո իմացած այգիներից, որի մասին խոսում իր ինձ հետ, ցույց տուր, որպեսզի նրանք կապվեն հողի հետ և աշխատեն:

Ավելի մանրամասն կպատմի ինքը բերանացի։

Ակսել

9. III. 33 <Երևան>

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴ<ԱՅԻՆ>ԳՐՈՂՆԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻՆ

Սույն դիմումով ցանկություն եմ հայտնում մտնելու Հայաստանի Խորհրդային գրողների միության մեջ։

Ա. Բակունց

<Երևան>

12. ՌԱՖԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ

<1935, սկզբներ, Երևան>

Դուք, սիրելի Ռաֆայել, կարող եք հպարտանալ նրանով, որ Ավ. Իսահակյանը գրքիս մասին ճիշտ նույն կարծիքն է հայտնել, ինչ որ Դուք:

13. Ա. Պ. ՌՅԱԲԻՆԻՆԱՅԻՆ

Մոսկվա, Գոսլիտիզդատ, ընկ. Ռյաբինինային

<1935, մարտ 20—30-ի միջև>

Համաձայն եմ։ Շտապ ուղարկում եմ երկու պատմվածքի թարգմանություն։

Բակունց
  1. 1
  2. 2