Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջո՝ հատուկ շնորհակալություն լուսբաժնին և նրա վարիչ ընկ. Բ. Ղարագյոզյանին՝ նրա թափած եռանդի համար, նրա սրտաբաց աջակցության համար դասընթացքների պետքերի հանդեպ:

Ընդհ. գյուղատնտ. դասախոս՝
գյուղատնտես Աղ. Բակունց

1923, 11/IX, Գորիս

2. <ՀԽՍՀ ՀՈՂԺՈՂԿՈՄԻՆ>

Հողժողկոմ ընկ. Երզնկյանին
Գյուղատնտես Աղ. Բակունցից

Դիմում

Ավարտելով Ново-Александрийский И-тут Сельск. Хоз. и Лесоводства Խարկովում սույն թվին, իմ պատրաստակամությունն եմ հայտնում ծառայելու հողժողկոմատին հանձնված խորհրդային տնտեսություններում։

Պաշտոնավարել եմ Խարկովում контрольно-семен. կայարանում, աշխատել եմ Խարկովի փորձնական կայանում և ինստիտուտի կողմից հանձնարարություն ունեմ ուսումնասիրելու բամբակագործության պայմանները մեզ մոտ։ Սույն ամառվա ընթացքում դասախոսել եմ Զանգ. գավառի ուսուցչական կուրսերում ընդհանուր երկրագործություն[1]։ Ինձ համար գերադասելի Է առայժմ աշխատել խորհրդային ոևէ տնտեսության մեջ։

Աղ. Բակունց

26/IХ, 23, Երևան

3. ՀԽՍՀ ՀՈՂԺՈՂԿՈՄԻՆ

Գյուղատնտես Աղ. Բակունցից

Դիմում

Սույն թվի գարնան ավարտելով Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում ծառայելու հողժողկոմատի խնամքին հանձնված ոևէ տնտեսության մեջ։

  1. 1