Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախկին հայրենակցական միությունների ներկայացուցիչները՝ Կարնո, Վանա և այլն։

Գործին ավելի լուրջ բնույթ տալու համար կոմիտեն յուր կազմի մեջ հրավիրեց հայրենակցական միությունների ներկայացուցիչներին, ամեն միությունից մի հոգի, մի հանգամանք, որ շատ պիտի նպաստի նյութական միջոցների գանձման գործում, որովհետև գաղութներում սովորաբար հայությունը խմբված է յուրաքանչյուրն յուր հայրենակցության շուրջ։

Կոմիտեի աջակցությամբ՝ հուլիսի վերջին կազմվեց հայ կանանց կոմիտե, որ աշխատում է կոմիտեին կից, նրա դիրեկտիվների համաձայն։ Հանգանակության ընթացքում, ինչպես և ընդհանուր ժողովի ժամանակ, շատ անգամ լսվում էր տրտունջի ձայն, թե մենք չգիտենք ինչ է կատարվում Հայաստանում: Հենց կոմիտեն ինքը դիրեկտիվներ չէր ստանում կենտրոնից, եղած ստատուտը ոչինչ չէր ասում, հարկավոր էր մշակել նոր կանոնադրություն, մի հանգամանք որ ստեղծում էր խառն ու շփոթ վիճակ կոմիտեի հենց սկզբնական աշխատանքի շրջանում։

Շատ անգամ առաջ էին գալիս տեխնիկական մի շարք կարևոր խնդիրներ, որոնց լուծումից կախված էր ՀՕԿ-ի Խարկովի կոմիտեի հաջող գործունեությունը։ Մի առանձնահատուկ դրություն կա, որ բնորոշ է գաղութների համար. գաղութն ունի յուր կուլտուրական հիմնարկները (դպրոց, ընթերցարան և այլն), որոնց համար հարկավոր էր հոգալ։ Եվ որովհետև գաղութում ՀՕԿ-ից զատ չկա մի որևէ այլ մարմին, կոմիտեն ստիպված էր յուր աջակցությունը ցույց տալ և նման հիմնարկների։

Եզրափակելով իմ համառոտ զեկուցումը, որ ես կատարում եմ կոմիտեի՝ ինձ վրա ուղարկած հեռագրի համաձայն (նոքա առանձին կուղարկեն Կենտկոմի հասցեով իրենց հաշվետվությունը)[1], պարտք եմ համարում շեշտել հետևյալ հանգամանքները,

ա) Հարկավոր է ունենալ մի կանոնադրություն, որով նոքա լիազորված լինեն գաղութներում կատարել հանգանակություն։ Այդ հանգանակությունը կամավոր է, սակայն պիտի ստեղծել մի դրություն, որպեսզի բոլորը մասնակցեն օգնության գործին։
բ) Որովհետև Խարկովն Ուկրաինայի մայրաքաղաքն է, և Ուկրաինայի սահմաններում գոյություն ունեն ՀՕԿ-ի մի քանի ճյուղեր, Խարկովի կոմիտեն անհրաժեշտ է համարում վերանվանել իրեն ՀՕԿ-ի Ուկրաինայի կոմիտեի, ենթարկվելով Մոսկվային և հաշվետու լինելով
  1. 1