Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևանի առաջ։ Իրավական կողմը ևս անհրաժեշտ է պարզել, ապագա թյուրիմացություններից զերծ մնալու համար։

գ) Խարկովում և, ընդհանրապես, Ուկրաինայի եղած հայության պարբերարար իրազեկ դարձնել Հայաստանի ներկա դրության և նրա կարիքներին:

դ) Խնդրել ՀՕԿ֊ի կենտ. կոմիտեին՝ պարբերաբար զեկուցումներ, հրահանգներ ուղարկեն Խարկովի ճյուղին, որով դյուրացրած կլիներ օգնության գործը։

Ի միջի այլոց Խարկովի կոմիտեին ավելի շատ հետաքրքրում է արևմաահայության տեղավորման խնդիրը, ինչպես և ազգային-կուլտուրական հիմնարկների բարվոքումը ոչ միայն Հայաստանում, այլև Ուկրաինայում...

Վերջո՝ թույլ տվեք հայտնելու այն ջերմ ցանկությունը, որ ունի Ուկրաինայի հայ գաղութը դեպի Հայաստանը և Հայաստանից եկած ամեն մի իրը, որը նրա համար գումարից ավելի թանկ արժե։

Վերջացնելով խոսքս՝ Ուկրաինայի ՀՕԿ֊ի կողմից ես այս համագումարին պարտք եմ համարում հայտնել հետևյալը. դուք ջրանցքներ եք շինում Հայաստանում, վերակենդանացնելու համար նրա խոպան դաշտերը: Թո՛ղ այս համագումարն էլ լինի մի մեծ ջրանցք, որով մեր գաղութների էներգիան գա, թափվի այս երկիրը։ (Բուռն ծափեր):

Աղ. Բակունց

14 հոկտեմբերի, 1923, Երևան

5. < ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈԻԹՅՈԻՆՆԵՐ>

1. Բջիջի տեղը. Երևան: Գավառ. Երևանի

2. Ձեռնարկության անունը, որին կից կազմակերպված է բջիջը. Հողժողկոմ

3. Ազգանուն. Բակունց, անուն. Ալեքսանդր, հայրանուն. Ստեփանի:

4. Սեռ.<արական>

5. Ծնվել է. 899 թ.

6. Խոսակցական լեզուն. հայերեն:

7. էլի ի՞նչ լեզուներով եք ազատ խոսում. ռուսերեն: