Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8. Ձեր ընտանիքի անդամների թիվը (չհաշված Ձեզ). 2

9. Կրթությունը. Ավարտել եմ Խարկովի զյուղատնտեսական ինստիտուտը:

10, Սոցիալական և ազգային ծագումը.

1. Պապ (հոր կողմից)՝ գյուղացի, հայ
2. Հայր՝  »  »
3. Մայր՝  »  »

11. Ո՞ր հասակից եք Ձեր աշխատանքով ապրում։ 15: Տարեկ., վարձո՞վ, թե՞ Ձեր տնտեսության մեջ (ընդգծեք)։

12. Հիմնական արհեստը կամ մասնագիտությունը. գյուղատնտես:

13, Ապրուստի միջոցների հիմնական աղբյուրը մինչև 1914 թ. սովորում էի ճեմարանում: 1914 թ, մինչև 1917, սովորում էի, 15 — 16 թ. ուսուցիչ: 1917 թ, մինչև 1920 թ. նոյեմբ., 1920 թ. նոյեմբ. մինչև այժմս. ծառայում էի, 19 թ. մինչև 1923 թ. հուլիս սովորում էի գյուղատ<նտեսական> ինստիտուտում:

14. Դուք ո՞ր ժամանակից եք արհմիության անդամ. հունվար, 24 թ.:

15. Ներկայումս մասնակցո՞ւմ եք արդյոք արհմիության աշխատանքին և ինչպիսի. սերմաբուծարանում, գնահատու-կոնֆլ. հանձնաժողով, տեղկոմի հանձ<նարարությամբ> արել եմ զեկուցում:

16. Ծառայե՞լ եք արդյոք բանակում (ցույց տալ ե՞րբ, զենքի տեսակը, կոչումը, պաշտոնը, մասնակցե՞լ եք արդյոք պատերազմ. գործողությունների, ո՞ր պատերազմին). զինվոր 1917—18 թ. Տուրկեստանսկի գնդում (էրզրում), մասնակցել եմ Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի և Սարդարապատի կռիվներին 1918 թ.

ա) Ցարական բանակում, —
բ) Կարմիր բանակում, —
գ) Սպիտակ, կանաչ կամ դաշնակցական բանակներում. հիշված է § 16—ում:

17. Ե՞րբ եք զորացրման ենթարկվել. 1918 թ. օգոստոսին:

18. Եղե՞լ եք արդյոք այլ կուսակցությունների կամ քաղաք. կազմակերպությունների մեջ (ե՞րբ, ո՞րքան ժամանակ, ո՞րտեղ, ինչո՞ւ եք դուրս եկել). 1915 թ-ից՝ անդամ Դաշնակցության, Գորիս, Երևան մինչև 19 թ., հրաժարվելու պատճառները հրատարակված են «Խորհրդային Հայաստանում»[1] (տե՛ս «Հայաստ. նախկ. դաշն. համագում. ստենոգրաֆ. հաշվետվություն»):

  1. 1