Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներկայումս՝

1923 թ. հոկտեմբեր 7-ից Հողժողկոմի սերմաբուծարանի կառավարիչի օգնական, 1924 թ. մարտ 1-ից պետակ. համալսարանի մասն․ երկրագործութ. կաֆեդրայի ասիստենտ:

24. Բացի այդ (ցույց տալ այս կամ այն պաշտոնավարության հետ կապ չունեցող գլխավոր աշխատանքը, 1917 թվից)՝ հատուկ հանձնարարություններ, հանձնաժողովների, քննությունների, կամպանիաների մեջ ունեցած մասնակցությունը. 19 թ. Երևանում «Մամուլի բյուրոյում», 20 թ. պոլիտեխն. ուսանող<ական> կազմակերպությունում, Խարկովում՝ լուսբաժին, դպրոց հայկ<ական>, կենտր<ոնական> գրադարան, հայ ուսան<ողների> միություն, Հայաստանի օգնության կոմիտեի (որպես Ուկրաինայի պատգամ<ավոր> մասնակցել եմ ՀՕԿ-ի 3-րդ համագումարին, Երևանում, որի վարչ<ության> անդամն եմ այժմ․ 1923 թ. սեպտ․-դեկտ. նախագահ Հայաստանի նախկ. դաշնակ․ համագումար նախաձ. բյուրոյի:

25. Պահպանո՞ւմ եք արդյոք կապ գյուղի հետ (այո, ոչ). այո՛:

ա) ի՞նչպիսի (ունեմ իմ կամ ուրիշների հետ միասին), ընդգծեք (տնտեսության դաշտային, բանջարանոցային, մեղվաբուծական, շերամապահական, խաշնարածական և այլև)․ ունեմ ծնողներ, որոնք վարում են իրենց տնտեսութ<յունը>:
բ) ինչո՞ւմն է արտահայտվում ձեր մասնակցությունը այդ տնտեսության մեջ (սեփական աշխատանք, դրամական աջակցություն և այլն). ո՛չ կանոնավոր:

26. Լրացուցիչ տեղեկություններ. Երևանում մասնակցել եմ Մաճկալին» գյուղատ<նտեսական> հոդվածներով, «Նոր Ակոսին» և Թիֆլիսի «Մարտակոչին», ՀԿԿ ԿԿ հրատ․ բաժնի հանձնարարությամբ թարգմանել եմ 2 գիրք, գյուղատնտ<եսական> բովանդակությամբ:

Բակունց Աղեքսանդր

29 օգոստոս 1924 թ.