Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ ՊԵՏԻՆ>

Ընկ. Փիրումյան[1]

Զանգեզուր եմ, արդեն ընդունել եմ և ծանոթացել գործերին: Վաղը գնում եմ շրջան, կվերադառնամ և ապա կանցնեմ մի ուրիշ ռայոն» Տիրատուրյանին հողբաժինն ուղարկում է Ղափան, իսկ գործկոմը ստիպում է մնալ որպես ուսուցիչ։

Մինչև իմ գալը նոքա սմետան արդեն կազմել և ուղարկել են։ Ճիշտ է, թերություն կա, բայց եթե այդ սմետայի մի քառորդն էլ ստանանք, ահագին գործ կարելի է անել։

Հեռագրել ենք գյուղբանկին երկու տրիերի համար, համաձայնության դեպքում մեր ներկայացուցիչը անմիջապես կճանապարհվի Երևան, պայմանագիրը ստորագրելու։ Վաղը գնում եմ շրջան՝ գութանների վաճառման գործով, զիգզագ փոցխի, ինչպես և էլվորտի շարքացանը մի երկու գյուղում ծանոթացնելու համար։ Մեքենաներն այսօր ուղարկված են։

Սկսել եմ գավառի գյուղատնտեսական հետազոտումը: Ես ենթադրում էի, որ այստեղ կճարեմ պատրաստ բլանկներ այդ նպատակի համար, բայց այդ բլանկները չկար (նրանց մասին Երևանում ինձ ասել Էր ընկ. Մ. Թումանյանը)։ Շատ շնորհակալ կլինեի, եթե ցույց տայիք կամ ուղարկեիք форма կամ մի пособие այդ նպատակի համար, գուցե և պատրաստ вопросник: Համենայն դեպս, եթե չհաջողվի այդ, իմ ուժերով կաշխատեմ գավառի գյուղատնտեսության պատկերը լրիվ և ճշգրիտ տալ։

Ուզում ենք այս աշնան մի փոքրիկ ցուցադաշտի հիմք դնել. տեղը մի քիչ անհարմար է, բայց ավելի լավ է մեռած դրությունից շարժվել ու մի բան անել, քան ամեն ինչ անհարմարությամբ բացատրել։ Տիրատուրյանի և գործկոմի մեջ առաջ եկած թյուրիմացությունը առանձին պատճառ չունի և շուտով էլ վերացավ։

Շրջանից վերադառնալուց՝ մի քիչ ավելի մանրամասն կգրեմ:

Ընդունեք հարգանքներս։

Աղ. Բակունց

18/X 24, Գորիս

  1. 1