Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7. ԳՅՈՒՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Զանգեզուր հասել եմ հոկտ. 14-ին և 15-ից անցել եմ գործի։ Առաջին օրերի ընթացքում ծանոթացել եմ գործերի և հողբաժնի պահեստում եղած մեքենաների ու նյութերի քանակի հետ։

Իմ գալուց առաջ Երևան է ուղարկված հողբաժնի նախահաշիվը, որի մասին մանրամասն չեմ գրում, որովհետև սմետայի հետ երևի արդեն ծանոթացել եք։ Փոփոխություններ մտցնելն ուշ էր. չնայած որ սմետայով չի նախատեսնված գյուղատնտեսական կայանի կազմակերպում, բայց եթե մի փոքր գումար լինի, հնարավոր է կազմակերպել այդ կայանը։

Գյուղատնտեսական վարչության միջոցով գյուղբանկից ստացած սերմերը ցայժմ մնում է պահեստում, նրանց վաճառման համար միջոցներ ձեռք է առնված և հնարավոր է խոտաբույսերի այդ սերմերը սպառել. կաշխատենք այդ գործը կազմակերպել գյուղական կոոպերատիվների միջոցով։

Ինձ հաջողվեց մի քանի օրով շրջան գնալ, հողբաժնի ստացած գութաններից վեց հատ վաճառված է գյուղացիներին։ Շրջակա գյուղերում ունեցել եմ զրույցներ շարքացանի, զիգզագ փոցխի և գութանի մասին։ Շատերն են տալիս իրենց հողերը և համաձայնվում շարքացանով գտնելու։ Հողբաժնի շարքացան մեքենաները առ հարկին կօգտագործվեն։

Շրջան գնալու գործը մի քիչ դանդաղում է՝ գավգյուղատնտեսի համար ձի չլինելու պատճառով։ Սմետան հաստատելուց հետո գուցե հնարավոր լինի ձի գնել։ Մոտակա գյուղերը կարելի է և ոտով շրջել, իսկ հեռուն՝ դժվար է։ Ձիու հարցն էլ կորոշվի։

Ինձ հետ բերած Հրաշալի ցորենը[1] բաժանել եմ գյուղացիներին։ Ստանալիք արդյունքի մասին Ձեզ կտեղեկացնեմ ժամանակին։ Համաձայն Ձեր գրության՝ Լենինգրադի գյուղատ<նտեսական> փորձ<արարական> ինստիտուտի անունով ուղարկել եմ մեր տեղական հաճարի տեսակներից, բացատրաթերթով միասին[2]. հաճարի այդ նմուշներից ուղարկում եմ և գյուղվարչության։

Մի քանի օրից մի երկու շաբաթով գնալու եմ Սիսիան[3] շրջանը՝ գյուղատնտեսական ուսումնասիրության համար։ Այդ ժամանակ շրջանում կարելի է կազմակերպել և խոտաբույսերի սերմերի վաճառման

  1. 1
  2. 2
  3. 3