Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

9. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Հոկտեմբեր 25-ից մինչև նոյեմբ. 2֊ը շրջեք եմ Սիսիանի շրջանում․ եղել եմ հետևյալ գյուղերում՝ Բազարչայ, Անգեղակոթ, Բռնակոթ, Ուզ, Ղարաքիլիսե, Ախլաթյան, Վաղուդի, Դարաբաս, Շնաթաղ և Լոր։ Այդ գյուղերը բնորոշ են իրենց շրջանի համար։

Վերոհիշյալ բոլոր գյուղերում ունեցել եմ զրույցներ։ Ծանոթացել եմ գյուղատնտեսական կարիքներին։ Կատարել եմ գյուղատնտեսական ուսումնասիրություն, որի հիմք ընդունել եմ „Бланк поселенного агрономическ<ого> исследования по 1913 г*. Այդ բլանկը ես ենթարկել եմ փոփոխության և որոշ լրացումներ եմ արել։ Ստացած տեղեկությունները ցույց են տալիս շրջանի գյուղատնտեսական կարիքները՝ որից ընտրված են մի քանի ամենահրատապ խնդիրներ, որ պիտի կատարել շտապ և առաջին հերթին․

1. Բազարչայի պանրագործարանի վերականգնում. Սիսիանի վարկ<ային> ընկերությունը այդ նպատակի համար ստացել է որոշ գումար: Ես նրանց հետ կապ եմ հաստատել միասին աշխատելու համար Սիսիանի շրջանում։
2. Երկու գւուղում կազմակերպել համայնական ցուլերի պահպանման գործը. Գյուղերում դեպքեր կան, որ տեղական լավ ցուլը ծախում են կամ մորթում և կամ թե կրտում՝ լծկանի համար։ Հենց այդ նոր վարկ<ային> ընկերության կամ գյուղի կոոպերատիվի միջոցով պիտի կազմակերպել այդ։ Արդյունքի մասին կհաղորդեմ առանձին։
3. Խուտաբույսերի սերմերի տարածում և նորերի գնում. Այս աշխատանքը արդեն սկսված է. այդ մասին ես դիմել եմ գյուղվարչության առանձին գրությամբ։ Բացի խոտաբույսերի սերմերի տարածումից հարկավոր է շրջանիս համար նաև բանջարանոցի սերմեր։
4. Գորիսում կազմակերպել մի փոքրիկ ցուցադաշտ, թեկուզ մի քիչ թերի, բայց առաջին փորձը անել անպատճառ։ Ցուցադաշտի հողը հարմար է, ջոկված է, վարված. ինձ հետ բերած Հրաշալի ցորենից մի քիչ ցանելու եմ և այդտեղ։ Այդ ցորենը սպառել եմ համարյա բոլոր համապատասխան գյուղերում:

Առայժմ մոտ ժամանակի համար այս խնդիրներն է առաջադրված։ Գործադրումը կախված է և բյուջեից, որ դեռ չի հաստատված։