Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

P. S. Ներողություն, որ գրություններս համարակալած չեն. Զանգեզուրի գավառական գյուղատնտեսը չունի ոչ մի հարմարություն (գործավար, մատյան, նույնիսկ առանձին սեղան)։ Այդ բոլորը նոր պիտի ստեղծել։

Նույն

13/11 24 թ.

11. ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ


Միայն ս. թ. հունիս 10֊ից հետո է, որ գավառական գյուղատնտես ենք ունեցել։ Այդ պաշտոնով մեր գավառն էր նշանակված ընկ. Ս<ուրեն> Տիրատուրյանը, որից առաջ գյուղատնտեսի պաշտոնը վարում էր ընկ. Հակ<ոբ> Միրաքյանը։

1923/24 գյուղատնտեսական տարվա ընթացքում գյուղատնտեսական կայան չի եղել. գյուղատնտեսական ենթաբաժինը կից է եղել գավառի հողբաժնին և ենթակա նրա անմիջական դիրեկտիվներին։ Չի եղել և գյուղատնտեսական կայան, եթե այդ հասկանում ենք ագրոպունկտի իմաստով։ Գյուղատնտեսական գործիքները և մեքենաները, սերմացուների և զանազան ֆունգիսիդների հետ միասին տեղավորված է եղել հողբաժնի ընդհանուր պահեստում։ Այդ պահեստը պարբերաբար կոչվում էր և վարձու կայան, չնայած որ ամբողջ տարվա ընթացքում վարձու է տրվել միայն երկու գութան։

Գյուղատնտեսը աշխատել է մենակ, առանց որևէ աշխատակցի կամ ինստրուկտորի։ Նա ինքն է եղել և գործավար, և՛ ինստրուկտոր, և՛ անդամ այն բազմաթիվ հանձնաժողովների, որոնք դեր են ունեցել գնահատելու, լիկվիդացիա ենթարկելու կամ որոշելու գյուղատնտեսական վնասի չափն ու շրջանը։

Ահա այսպիսի պայմաններում է ընթացել գյուղատնտեսի աշխատանքը մեր գավառում։ Այդ աշխատանքի խոշոր տոկոսը կազմում է գյուղատնտեսական ագիտացիան՝ դասախոսություն, զրույց, դեմոնստրացիա որևէ նորույթի և այլն։ Մեր զեկուցումը, որ ի միջի այլոց կազմած է բավական համառոտ և հիմնված միայն գրությունների և զեկույցների վրա, մեր զեկուցումն էլ կսկսենք հենց այդտեղից։

Գյուղատնտեսական ագիտացիա. Սիսիանի շրջանի ութ գյուղերում և Զանգեզուրի շրջանի հինգ գյուղերում գավառական գյուղատնտեսը