Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(ընկ.Հ. Միրաքյան) կարդացել է դասախոսություններ՝ նյութ ունենալով տեղական մշակույթների կատարելագործումը։ 1923 թ. աշնան սկզբին Զանգեզուրի ուսուցչության համար կազմակերպած դասընթացներում մոտ երկու ամիս գյուղատնտեսը կարդացել է դասախոսություն, գյուղատնտեսության գլխավոր ճյուղերի վերաբերյալ[1]։ Նույնպիսի կուրսերում, միայն 1924 թ. ընկ. Ս. Տիրատուրյանը կարդացել է չորս դասախոսություն։

Ղափանում, Սիսիանում, Հալիձորում և Գորիսում կազմակերպած անկուսակցական գյուղացիական համագումարներում կարդացել է զեկուցումներ գավառի գյուղատնտեսության անելիքների մասին։ Դասախոսություններ կարդացվել է և Գորիսի բանակումբում, պրոֆմիության անդամների համար։ Տեղական թերթում զետեղված են մի շարք հոդվածներ՝ ագիտացիոն բնույթով, նվիրված տնտեսության նոր ձևերին։ Ձմեռվա ամիսներում Բռուն, Երիշեն և Հին Գորիս գյուղերում կարդացվել է կաթնատնտեսության վերաբերյալ դասախոսություններյուններ։ Կատարված է նախապատրաստական աշխատանք Երիշենում կաթնատնտեսական արտել հիմնելու մասին։ Չնայած որ գործի հաջողությունն ապահոված կարելի է համարել, բայց նյութական միջոցներն ու գործի կարևորության գիտակցության պակասը խանգարել են արտելի բացման։ Տարվա վերջին հողբաժնի կողմից չափարարների (мерщик) դասընթացքներում ևս կարդացվել են դասախոսություններ։

Կանեփի և կտավատի մշակություն. Ընկ. Հակոբ Միրաքյանին իրավամբ կարելի է համարել այդ մշակույթների պիոներ Զանգեզուրում։ Նրա առաջարկով՝ հողբաժինը կազմել էր ցուցադրական մի դաշտ հատկապես այդ բույսերի մշակման համար։ Գործի ողջ ղեկավարությունը տարել է ընկ. Հ. Միրաքյանը։ Տեղում պատրաստած ջարդիչ մեքենաներով (мялка) պատրաստվել է մանրաթել վուշ, և կանեփից հաջող կերպով հյուսվել պարան, իսկ կտավատից հենց տեղում պատրաստած նոր ձևի ճախարակներով (ոտի) թել է մանվել։ Գավառում այդ բույսերի մշակույթը տարածված է հետևյալ գյուղերում' Գյորու, Մաղանջուղ, Ալիղուլիշեն, Խնձորեսկ և Քարաշեն, սակայն ժողովուրդը ծանոթ չի եղել ցողունի մշակման։ Ահա այդ գյուղերում գյուղատնտեսը ցուցմունքներ է տվել մշակման մասին և կազմակերպել զրույցներ։ Գյուղատնտեսի ցուցմունքով և անձնական հսկողությամբ շինվել է այդ նպատակի համար ցողունջարդիչ 4 գործիք և ոտի 5 ճախարակ։

  1. 1