Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամբողջ գործը չկա։ Մեր ձեռքի տակ է միայն դատարանի համառոտ եզրակացությունը` ռեզոլյուցիան, ինչպես գրված է տեքստում[1], ըստ այդ ռեզոլյուցիայի՝ դատարանը գործը գրանցում է քրեական գործերի ռեգիստրի մեջ, ապա որովհետև «սույն գործը լրիվ է, հանձնարարել օրենքների համեմատ քաղվածքներ անել՝ վճռի ներկայացնելու»։ Գործին կցված սապոգը հանձնարարվում է պահելու դատարանի քարտուղարին մինչև քննությունը։

Այդ ռեզոլյուցիան անհրաժեշտ ձև էր, առանց որի ցարական դատարանը իրավազոր չէր գործը քննելու։ Օգոստոսի 17֊ին նույն դատարանը տալիս է յուր կարծիքը գործի քննության արդյունքների մասին։ Այդ արձանագրությունից երևում է, որ Աբովյանին նրա վերև հիշված երկու ազգականները փնտրել են զանազան վայրերում, և որ նրանք Զանգիբասարի գավառակում, Խորվիրապի մոտերքը, գտել են մի կմախք, ապա՝ կմախքից ոչ հեռու մի սապոգ, որ էմիլյա Աբովյանը ճանաչել է և վկայել, թե սապոգն Աբովյանինն է։

Ի նկատի ունենալով փաստաթղթի կարևորությունը, մենք թարգմանաբար բերում ենք ամբողջ տեքստը՝ դատարանի կարծիքը և ռեզոլյուցիան։

«ԼՍԵՑԻՆ. — Կարծիք. Երևանի գավ. դատարանը քննեց քաղվածքը և քրեական իսկական գործը, Երևան քաղաքից անհայտ բացակայած գավառական դպրոցի նախկին տեսուչ կոլեժսկի ասեսոր Աբովյանի մասին:— Սույն գործից երևում է, որ Քանաքեռի բնակիչներ Աղաբաբ Առաքելովը (կոլ. ասեսոր Աբովյանի փեսան) և առաջինի ազգական Գրիգոր Ելիմիրզևը զանազան վայրերում Աբովյանին փնտրելով, Զանգիբասարի գավառակում, Արաքս գետի ափին, Խորվիրապ վանքից մի վերստ ոչ հեռու գտել են կմախք և այդ կմախքից ոչ հեոու՝ սապոգ,

  1. 25