Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանոթ է որոշ գյուղերի ազգաբնակչություն, ևս մտնում է այս տարվա գործունեության մեջ։ Պետք է շարունակել անցյալ տարվա ընթացքում կատարած փորձերը, որոնք բարեհաջող արդյունք են տվել։

III. Անասնապահություն և կաթնատնտեսություն. Ծրագրված է գավառի երկու կետերում հիմք դնել բեղմնավորման երկու կայանի։ Այդ գործի համար հարմար կենտրոն է Երիշեն գյուղը (Գորիսի մոտ) և Սիսիանի որևէ մի գյուղ, որ ապահոված է կերով, ունի անասունների անհրաժեշտ քանակ և այլն։ Բազարչայում ունենալ առանձին կայան, միանգամայն արգելել ազնվացեղ անասունների վաճառումը կամ կրտելը։ Մի երկու գյուղում կազմակերպել ցուլի համայնական օգտագործում։ Անասնապահական շրջաններում գյուղացիության ծանոթացնել օգտավետ անասնապահության հիմունքների հետ, զարկ տալ անասնապահական արտելների և ընկերությունների կազմակերպման։ Կազմակերպել օրինակելի կերակրման փորձեր և անպատճառ գրանցել նրանց տված օգուտն ու արդյունքը։ Գյուղացիության ծանոթացնել կաթնատնտեսական պարզ ու հասարակ գործիքների հետ (սերզատ և այլն)։ Ամառվա ընթացքում շրջել յայլաղները և նրանց մեջ կազմակերպել զրույցներ և կատարել մի շարք փորձեր (օրինակելի կերակրման)[1], ցույց տալ որոշ գործիքներ (սերզատ, յուղահան մեքենա և այլն)։ Մանրամասն ուսումնասիրության ենթարկել շրջանի անասնապահությունն ու նրա զարգացման հնարավոր հեռանկարները։ Առայժմ մի տեղ՝ Գորիսում, հիմք դնել ձիերի բեղմնավորման կայանի՝ ունենալու թե՛ բեռնակիր և թե՛ հեծնելու ձիեր, ազնվացնելով տեղական ձիերը:

IV. Գյուղատնտեսական մեքենաներ և գործիքներ․ Դեմոնստրացիա մի շարք գործիքների՝ շրջվող գութանի, «զիգզագ» փոցխի և քամհար մեքենայի, գավառի համարյա բոլոր կարևոր կենտրոններում, ինչպես և լայն ագիտացիա առաջին հերթին երկաթե գութան ձեռք բերելու համար: Գորիսում եղած վարձակետը կանոնավորել, ընդարձակել, և ունեցած մեքենաների գործադրությունը գյուղացոց համար դարձնել մատչելի։ Գյուղացիների համար լինել միջնորդ և կոնսուլտանտ, դրսից զանազան գործիքներ բերել տալու դեպքում։

V.Կոոպերատիվ և վարկային գործ. Լայն աջակցություն ցույց տալ տեղական կոոպերատիվներին, թե՛ սպառողական և թե՛ մանավանդ արտադրողական։ Սերտ կապ հաստատել կոոպերատիվի և վարկային ընկերության հետ՝ նրանց հետ և նրանց միջոցով գյուղերում կազմակերպել

  1. 1