Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավարտված է Սիսիանի շրջանի գյուղատնտեսական ուսումնասիրությունը: Բուն Զանգեզուրի շրջանում այդպիսի ուսումնասիրություն նոյեմբեր ամսին կատարել եմ Մաղանջուղ, Ուրղունիշեն, Բռուն և Երիշեն գյուղերում։ Գյուղվարչությանդ եմ ուղարկել Զանգեզուրում 1923/24 թ. կատարված գյուղատնտեսական աշխատանքների մասին զեկուցում, նաև ծրագիր 1924/25 գյուղատ<նտեսական> տարվա գործունեության մասին։

Վերոհիշյալ գյուղերում կազմակերպել եմ զրույցներ՝ տեղական տնտեսության բարձրացման մասին։ Ագիտացիոն գործը հաջող հիմքերի վրա գնելու նպատակով կոմերիտմիության գավկոմի հետ 14 գյուղերում երիտասարդական գյուղատնտես<ական> խմբակների աշխատանքի ծրագիրն է կազմված։ Սերտ կապ է հաստատված Բաքվի հարենակցական միությունների հետ, որոնց օգնությունը այս կամ այն գյուղին՝ գավգյուղատնտեսի ցուցմունքի համաձայն, շոշափելի արդյունք է տալու։ «Բերքի տոնին» ցույց եմ տվել աջակցություն[1], նաև ագիտդատին։

Նոյեմբեր ամսվա ընթացքում մասնակցել եմ Գորիսին կից գյուղերի հողաբաժանման աշխատանքին։ Գորիս գյուղում կազմակերպել եմ համայնական ընդհանուր ժողով՝ գյուղի հիմնական փոխագրման մասին։ Այդ խնդիրն արդեն իրավական ձև է ստանում։ Ամսվա գործունեության մաքսիմումը կլանել է Երիշենի կաթնատնտեսական արտելի և պանրագործարանի հիմնումը։ Վերջապես հաջողվեց խնդիրը լուծել գրական ձևով և հիմք դնել արտելին, որ այժմ ունի 70-ի չափ անդամ։

Աղ․ Բակունց

19. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

1 դեկտեմբեր, 1924 ի. № 64, Գորիս

Գավգյուղատնտեսի նախաձեռնությամբ կազմված է հանձնաժողով՝ տոնելու գյուղատնտես Կոստ. Մելիք-Շահնազարյանի գրական I գյուղատնտեսական գործունեության հոբելյանը։ Դեկտեմբերի 14-ին կտրվի երեկույթ բանվորական ակումբում, գրական-գեղարվեստական

  1. 1