Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են գցում և, որ գլխավորն է, չափազանց շատ են ջրում։ Գյուղացիք միայն նոր են զգում շատ ջրելու վնասակար աղդեցությունը և փորձով համոզվում։ Շրջանում տարածված է կարտոֆելի «շախկա» հիվանդությունր, որի դեմ ոչ մի միջոց ձեռք չի առնվում։

Սովորաբար կարտոֆելը տնկում են ապրիլի սկզբներին, իսկ Բազարչայում՝ մայիսի կեսից։ Հավաքում են սեպտեմբերի վերջերին. բերքը տարբեր է՝ մեկին հինգ, մինչև մեկին տասը։ Պատահել են դեպքեր, որ խամհատ հողերում մի քիչ ավելի կանոնավոր մշակելուց ստացվել է մեկին քսան (օրինակ՝ Ախլաթյան գյուղում, Սրապի Ավանեսյանի հողամասում)։ Տարածված են զանազան տեսակներ՝ տեղական կարմիր, որին ժողովուրդն անվանում է «Հաշտարխան», ռուսական սպիտակ (բերված է Ռուսաստանից) և դեղին (այդ տեսակից կա Բզոարչայում՝ «իմպերատկա» սորտը, որ ժամանակին բերել են Ռուսաստանից)։ Շատ հարգի են սպիտակ, մանավանդ դեղին կարտոֆելը, որ լավ եփ ունի, դուրեկան համ և փշրվում է հեշտ։

Սիսիանում կտավատ ցանում են ձեթի համար. միայն Բազարչայում է, որ մալականները կտավատի ցողունից ոտի ճախարակների վրա գործում են զանազան շորեր ու քաթան։ Հայերը այդ սովորույթը չունեն. ցողունը գործ են ածում իբր վառելիք։ Մալականների մշակածը лен-долгунец է[1]. ցանում են մայիս 15-ից հետո, մի դեսյատինին՝ մի փութ սերմ։ Հայերն ավելի խիտ են ցանում. նրանց մշակած տեսակ<ի> ցողունն ավելի կարճ է և ճյուղավորված, հասնելիս սերմերը թափվում են (лен самосей)[2]: Բացի այդ՝ Բռնակոթ գյուղում մշակում են «ղաշղա կտավատ»[3] կոչված մի տեսակ, որի սերմերն ավելի սև են և չունեն այն փայլը, որ հատուկ է կտավատի սերմին։ Տեղացիների ասելով՝ «ղաշղա կտավատը» շատ փարթամ ճյուղավորվում է և ստացվում է մի քիչ դառն, բայց դյուրեկան ձեթ։ Կտավատը շրջանի մի քանի գյուղերում հայտնի է և «զագարակ» անունով (Անգեղակոթ)։

Հլածուկը ևս յուղատու բույս է. շատ քիչ քանակությամբ մշակում են բարձրադիր սարահարթերում (Ուչ Թափայի վրա կամ Շնաթաղի սարերում)։ Հլածուկը ծեծում են «սրանոցներում» (ձիթհանք)։ Մի քանի գյուղերում (Բռնակոթ, Վաղուդի) շատ քիչ քանակությամբ, ուտելու համար, մշակում են և ոսպ, տեղ-տեղ կորեկ։

Բանջարանոցները շատ փոքր են։ Հաճախ մի քանի քառակուսի սաժեն, սովորաբար բնակավայրին կից։ Բանջարանոցը պարարտացնում են

  1. 6
  2. 7
  3. 8