Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ տեղական ոստիկանության հետախուզումից և հետազոտումից չի հայտնաբերվել Աբովյանի ուր լինելը»:

Դատարանը հետևյալ ոեզոլյուցիան է, ընդունում.

«ա) Կոլեժսկի ասեսոր Աբովյանի անհայտ բացակայման խնդիրը թողնել մինչ այն ժամանակ, երբ Աբովյանը կամ ինքը կերևա, կամ նրա բացակայումը ինքն իրեն կպարզվի. բ) մահվան դեպքը կնոջ, որի կմախքը գիտված է Արաքս <գետի> մոտ, հանձնեի աստծո կամքին, գ) այդ կմախքից ոչ հեռու գտած սապոգը, որի Աբովյանին պատկանելը նրա կինը հաստատեց, այդ ցուցմունքի ապացուցման անբավարար հետևանքով՝ վերադարձնել <նրան՝> տիկին էմիլյա Աբովյանին. դ) սույն գործի համար տեղական գավառային <դատախազին> և քաղաքային բժիշկին վճարած ութ ռուբլի 52 կոպ․ արծաթ դրամը ընդունել գանձարանի հաշվին, սակայն սույն եզրակացությունը չկիրառելով, իսկական գործի և նրանից հանած քաղվածքի հետ միասին ներկայացնել Թիֆլիսի Զինվ. նահանգային վարիչ և քաղաքացիական մասի պ․ գեներալ-մայոր և կավալեր Երմոլով 2-րդի հայեցողության»[1]:

Այս փաստաթղթերից հայտնի է դառնում այն, որ Աբովյանին փնտրել են նրա ազգականները «զանազան վայրերում»։ Պատահաբար գտնված կմախքը, իհարկե, գործի հետ առնչություն չունի։ Բայց որ սապոգը Աբովյանինն է, այդ անկասկած է։ Հայտնի է, որ Աբովյանը երկարավիզ սապոգ էր հագնում։ Անհավանական չի, որ նրա փեսա Ազաբարը նրա տունը հաճախելով՝ ճանաչեր սապոգը։ Նրանք են գտնում սապոգը և, ինչպես երևում է դատարանի որոշումից, բերում են իրենց հետ Երևան, ներկայացնում գավառապետին[2], որից հետո վերջինս մայիսի 31-ին[3] դատարանին կամ, գուցե, դատախազին առաջարկում է զննություն կատարել, ձևակերպել քրեական գործ։ Էմիլյա Աբովյանը պնդում է, որ սապոգը ամուսնունն է, սակայն դատարանն անբավարար է համարում նրա բացատրությունը, միայն այն պատճառով, որ վկայության կանչված կոշկակարը հրաժարվում է ճանաչել սապոգը յուր ձեռքի գործ։ Եվ այս հանգամանքը դատարանի համար ծառայում է ձևական հիմք. իրականում, կոշկակարի հրաժարվելը բացատրվում է նրա վախով, թե չլինի իրեն էլ խառնեն խորհրդավոր

  1. Պետարխիվ, Երևանի գավ․ դատարանի ժուռնալներ, 1848 թ․
  2. 27
  3. 28