Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համարյա թե հավասար չափով պահում են Սիսիան ու բուն Զանգեզուր, մի քիչ հետ է մնում Ղափանը։ Շատ քիչ է ձիերի քանակը և շատ֊շատ՝ անձի տնտեսությունների թիվը: Սիսիանի համեմատական ձիաշատության պատճառներից մեկն էլ տնտեսական այն կապն է, որով Սիսիանը Զանգեզուրին միացնում է Նախիջևանի հետ:

Շրջան Ձի Ավանակ

և ջորի

Խոշոր եղջ. Այծ և ոչ-

խար

Խոզ Ծան.
Բուն Զանգեզուր

Սիսիան

Ղափան

553

1064

575

1549

852

2890

9367

10423

8260

17496

15795

18957

336

1061

Ընդ. <2192> <5291> <28050> <52248> <1397>

Վիճակագրական այս թվերը շատ են աղոտ գավառի գյուղատնտեսության պատկերը նկարելու համար։ Մի շարք ճյուղեր՝ մեղվապահություն, շերամապահություն, ամենևին չեն հիշատակված, չնայած որ նոքա պակաս արժեք չեն ներկայացնում: Մնում է ցանկանալ առաջիկա տարիներում այդ բացը վերացած տեսնել և ունենալ գավառի գյուղատնտեսության ճշգրիտ վիճակ, առանց որի անհնար է ստուգել այս կամ այն նորամուծման հնարավորությունն ու տված արդյունքը։

Հազիվ թե մեր գավառը իր գյուղատնտեսության ներկա ձևերով տարբերվի Հայաստանի լեռնային գավառներից։ Դաշտային մշակույթները, եթե ազատվում են բնական հաճախակի պատահարներից, միջին հաշվով տալիս են մեկին֊երեք բերք. անասնապահությանը վերջին հաշվով չի տալիս շոշափելի մի արդյունք, իսկ մնացած ճյուղերը ընդհանուր առմամբ տկար ազդեցություն ունեն գյուղացու աղքատիկ բյուջեի շատ նվազ մուտքին։ Նման պայմաններում, զարմանալի չէ այն ոչ բավարար պարենը, որ գյուղացին թողնում է իր ընտանիքի պետքերի համար և կողմնակի վաստակ որոնելու հրամայական կարիքը։ Գյուղատնտեսության այդ հետամնաց վիճակն իր հերթին ավելի ստիպողական է դարձնում տնտեսության նոր ձևեր կիրառել, և գյուղացիության