Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զեմսկիյ գյուղատնտեսական կայանի գործիքները: Օգնություն է հասցրված մորեխի դեմ մղած կռվին։ Կատարվել է շատ թռուցիկ ուսումնասիրություն գավառի գյուղատնտեսության։ Մի շւսրք գյուղերում կազմակերպված են զրույցներ ու դասախոսություններ, որոնք կրել են մեծ մասամբ ընդհանուր բնույթ, սակավ դեպքերում եղել են տեղական կոնկրետ խնդիրների շուրջ։ 23 թ. Սիսիանում՝ 8 գյուղում, բուն Զանգեզուրում՝ 5 գյուղում, 24 թ. բուն Զանգեգուրի 4 գյուղում։ Դասախոսություններ է կարդացված ուսուցչական դասընթացքներում, արված են զեկուցումներ գյուղացիական 3 համագումարում։ Ագիտացիա է մղվել Երիշենում՝ կաթնատնտեսական արտել հիմնելու, մասնակցել է պետապի աշխատանքներին, ծառատունկին ու բերքի տոնին։ Քննության համար կենտրոն է ուղարկված անասունների զանազան կերերի նմուշներ։ Եթե այս բոլորին ավելացնենք կոնսուլտացիան՝ մանավանդ մեղվաբուծության և վուշա-կանեփագործության վերաբերյալ, 22—24 թ. ամառը կատարած աշխատանքը համարյա թե լիովին թված կլինենք։

1924 թ. ամառը գավառական գյուղատնտեսի պաշտոնով Զանգեզուր է ուղարկվում ընկեր Ս. Տիրատուրյանը։ Փոխադրական միջոցների բացակայության պատճառով ընկ. Ս. Տ. հնարավորություն չի ունենում շրջելու գյուղերը։ Ամառվա ընթացքում եղած ուսուցչական դասընթացքներում կարդացվում են դասախոսություններ. ցույց է տրվում մասնակցություն բերքի տոնին, Երիշենի կաթնատնտեսական արտելին, ինչպես մի քանի ընթացիկ խնդիրների։ Օդերևութաբանական կայանի աշխատանքներր ևս շատ հաճախ ծանրանում է ընկ. Ս. Տ. վրա։

24 թ. սեպտեմբերի վերջերին, գավգործկոմի որոշմամբ, ընկերը նշանակվում է Գորիսի գյուղատնտեսական դպրոցի ժամանակավոր վարիչ և դասատու, որպիսի պաշտոնում նա մնում է և ցայժմ։

24 թ. հոկտ. 1֊ից գավգյուղատնտեսի պաշտոնով գործուղվում է Զանգեզուր ընկ. Ա. Բակունցը։ [Ստորև հիշատակած աշխատանքը կատարված է մինչև 25 թ. փետրվարի 1֊ը]։ Կազմված է ծրագիր 1924/25 տ. գյուղատնտեսական աշխատանքների։ Գյուղատնտեսական ուսումնասիրման են ենթարկվում Սիսիանի շրջանի 11 գյուղ, բուն Զանգեզուրում՝ 8 գյուղ։ Սիսիանի շրջանի գյուղատնտեսական ուսումնասիրությունն ուղարկված է գյուղվարչության։ Վերոհիշյալ բոլոր գյուղերում կազմակերպված են զրույցներ և դասախոսություններ։