Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այստեղ համառոտակի տրվում են քաղվածքներ այդ ծրագրից:

[Գավառի երկու գյուղերում՝ Սիսիանի Ղարաքիլիսե գյուղում և Զանգեզուրի Տեղ գյուղում, բաց անել գյուղատնտեսական գործիքների վարձակետ և այդ կետերի շուրջ կենտրոնացնել գյուղատնտեսական աշխատանքը։ Գորիսում հիմք դնել կենտրոնական վարձակետի և աշխատատել օգտագործել տալ գյուղացիներին եղած մեքենաները, անգամ եթե սկզբում հարկավոր լինի ձրիաբար տալ։ Գործիքները բավարար չեն, նոր գործիքները։ Առանձին ուշադրություն ադդրձնել շերամապահության գործի վրա Ղափանում, քաղաքի շրջանում, որի համար այնտեղ դունենալ շերամապահական հրահանգիչ։ Սիսիանի շրջանում, ուր պայմանները հարմար են, տարածել խոտաբույսերի սերմեր։ Գարնան սկսել Երիշենի պանրագործարանի կառուցման։ Բուն Զանգեզուրի մի քանի գյուղերում հետամուտ լինել վուշականեփ. մշակման։ Գյուղատնտեսական գործիքների եղած կարիքը մի քիչ մեղմելու համար և նորերը բերել տալ։ Ունենալ ագրոհրահանգիչների նվազագույն թիվ, նախահաշվում եղած գումարի համաձայն։ Մի քանի գյուղերում կազմակերպել ազնվացեղ ցուլեր ձեռք բերելու գործը։ Գորիսում ունենալ ցուցադրական մի հողամաս։]

Ահա այն նվազագույն ծրագիրը, որին հետամուտ <ենք> լինելու առաջիկա ամիսներում։ Վերոհիշյալ գործնական ձեռնարկների հետ միասին ագրոագիտացիան կարող է զգալի արդյունք տալ։ Այդպես միայն հաշվետու տարեվերջին իրավունք կունենանք ասելու, թե եղած միջոցների համեմատ և մեր ուժերի չափ մեղմել ենք գավառի գյուղատնտեսության սուր կարիքը։

28. <ԶԱՆԳԵԶՈԻՐԻ ԳԱՎ>ՀՈԲԱԺՆԻՆ

Մարտ ամսվա ընթացքում բացակայել եմ Զանգեզուրից, մասնակցելով Հայաստանի գյուղատնտեսական համագումարին, որից հետո զբաղված եմ եղել գավառի գյուղատնտեսության վերաբերյալ մի շարք խնդիրների պարզաբանումով։ Երկու պանրագործարանների համար ստացված է 3000 ռ., նույն նպատակով կուղարկվի տեխնիկ։ Ինձ հետ