Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խառնված է իրար։ Կան անվավեր և կասկածելի հաշիվներ, ստորագրությունների մեծ մասը չի հաստատված գյուղխորհրդի կամ միլիցիայի կողմից։ Դրամարկղում եղած կանխիկ գումարը չի համապատասխանում եղած հաշիվներին։ Երկու անգամ քննության ենթարկելուց հետ ես դարձյալ չկարողացա հաշիվները ծայրը ծայրին հասցնել։

Բազարչայում ևս վարչության նիստերի արձանագրության մեջ ծախսերի մասին որոշում չկա։ Անվավեր հաշիվներ կան։ Հաշիվները չեն հաստատված գյուղխորհրդի կամ միլիցիայի կողմից։ Թույլ է աշխատանքը։ Երկու արտելներն էլ համարյա անդամավճար չեն հավաքել։ Ինքնագլուխ ռոճիկ և օրապահիկ են նշանակել, առանց կենտրոնի թույլտվության։ Հաշվապահության մատյան չունեն, ելից և մտից հաշիվներն անկանոն են։ Բազարչայի արտելի վարչությունը միջոց ունի գործն ավելի կանոնավոր տանելու։

Խնդրում եմ ի նկատի ունենալ, որ նման անկանոն աշխատանքները վատ են ազդում գյուղացիության վրա և հենց էս գլխից խանգարում են համայնական կազմակերպությունների հաջողության։ Շատ անհրաժեշտ եմ համար<ում> օրինական միջոցներ ձեռք առնել հաշիվները կանոնավորելու և այդ երկու արտելների գործունեությունը ուղիղ հիմքերի վրա դնելու։

Գավ. գյուղատնտես Ալ. Բակունց

16/IV 25

31. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

18 ապրիլ 1925 թ. № 108, Գորիս

Զանգեզուրի գավառում ծխախոտի մշակությամբ պարապում են ոչ միայն Սիսիանում ու Տեղում, այլև Ղափանի շրջանում։ Երևան եղած ժամանակ ես ձեռք եմ բերել ծխախոտի 4 ընտիր տեսակի սերմեր, որ բաժանված է արդեն ծխախոտագործությամբ պարապող բոլոր գուղերին։ Բացի այդ ցանված է և մեր ցուցադրական հողամասում, այդ գյուղերին շիթիլ տալու նպատակով։

Սերմի կարիք չունենք։ Մեզ հարկավոր է ծխախոտագործ մասնագետ: Մեր գյուղացիք ծխախոտի մշակման և խնամքի հետ ծանոթ չեն: Իսկ այդ գալ տարվա խնդիր է։ Այս տարվա կատարած աշխատանքների