Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չորս տեսակի՝ Սուխում, Պլատանա, Դյուբեկ և Սամսոն։ Տրված են ցուցմունքներ ծխախոտի մշակման վերաբերյալ։ Փորձնական հողամասում ցանված են ծխախոտի այդ սերմերից՝ շիթիլ տալու նպատակով։ Բուն Զանգեզուրի սահմաններում ծխախոտի սերմ տրված է Դարաբասին, Որոտնին, Աղուդուն, Վաղուդուն և Տեղին: Բանջարաբուծության ասպարիզում մի շարք գյուղերում՝ 37 տնտեսությունների, տրված են ընտիր սերմեր։ Առանձին ուշք է դարձված կաղամբի մշակության վրա։

4. Խոտաբույսերի մշակույթ

Այս տարի հատուկ ուշադրություն է դարձված վիկայի վրա։ Ութ գյուղերում գյուղական առանձին տնտեսություններում ցուցադրական նպատակով ցանված է վիկա։ Ցուցադրական հողամասում ցանված է վիկա՝ գարու հետ, վիկա՝ առանձին։ Սպառված է յոնջայի սերմ 52 փութ, որից 28 փութ Սիսիանում վարկ<ային> ընկերության միջոցով: Մեր ունեցած սերմերից բաժին է հանված և Ղարաբաղի համար, վիկա՝ 30 փութ, յոնջա՝ 10 փութ։ Վիկա ցանված գյուղերում տրված են գործնական ցուցմունքներ։ Բացի մեր ցանածից, անհատ գյուղացիներ ևս ցանել են վիկա։ Յոնջայից և վիկայից բացի, ուրիշ խոտի սերմ չենք ունեցել։ Վարկ<ային> ընկերության հետ պայմանավորվել ենք գյուղբանկից երեքնուկի և կորնգանի սերմեր ստանալու համար։ Անասունների կերակրման համար Տեղ, Ախլաթյան, Բազարչայ, Խնձորեսկ և Ղարաքիլիսե գյուղերում քիչ քանակությամբ ցանված է կերի բազուկ։ Ղափան է ուղարկված կես փութ բազուկի սերմ։ Ցուցադրական նպատակով Գորիսի հողամասում ևս ցանված է կերի բազուկ։ Բազուկի մշակման վերաբերյալ տրված են գործնական ցուցմունքներ։

5. Ծառատունկ և պտղաթուծութ<յուն>

Գորիսում՝ ցուցադրական հողամասում, տնկված է 1200 խնձորենու և տանձենու տունկեր՝ պատվաստելու համար։ Նույն տեղում տնկված է 50 ճիլ ուռի։ Ղափանում՝ 500 հատ չինարի, և 3000 հատ թթենու տունկ։ Բացի այդ, մասնակցություն է ցույց տված ծառատունկի հանձնաժողովի աշխատանքներին և, տեղերում, ծառատունկի գործին։ Լոր գյուղում կազմակերպված է զրույց, և գործնական ցուցմունքներ է տրված պտղատու այգին խնամելու համար։