Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6. Կանեփ և կտավատ

Ցուցադրական հողամասում ցանված է 1 փ, 03 գր. կանեփ և կտավատ: Որոշված է մեր պահեստում եղած կանեփի սերմը տալ շրջակա գյուղերին, աշնան ցողուն ստանալու համար։ Կանեփագործության զարկ տալու համար կազմված է առանձին նախահաշիվ և ծրագիր, աշնան առանձին արհեստանոց բաց անելու համար։

7. Գյուղատնտեսական ագիտացիա

Ղարաքիլիսեում և Բռնակոթում կազմակերպված է երկու ագիտդատ։ Բորիսովկա, Բազարչայ, Ղզլջխ և Անգեղակոթ գյուղերում՝ յուրաքանչյուրում երկու անգամ, կազմակերպված է զրույցներ կաթնատու կովի խնամքի վերաբերյալ։ Ղափանում՝ Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Ճակատեն, Առաջաձոր, Խլաթաղ, Նորաշենիկ, Սևաքար և Արծվենիկ գյուղերում, ապրիլ ամսվա ընթացքում, կազմակերպված են զրույցներ. 1) շերամապահության, 2) խոզաբուծության, 3) խոտերի և արմատապտուղների մշակության վերաբերյալ։ Սիսիանում՝ Բռնակոթ, Տուլորս, Ուզ, Աղքենդ և Ախլաթյան գյուղերում՝ հողի մշակության, կանաչ պարարտացման և սերմազտման գործի վերաբերյալ։ Սիսիանում ընտրված է գյուղատնտեսական շրջանային խորհրդակցություն։ Անընդհատ արված է գրավոր ագիտացիա՝ պարարտացման սերմազտման գործի, արմատապտուղների մշակման մասին։ Քննության է ենթարկված Բազարչայի և Բորիսովկայի արտելների գործունեությունը, հաշիվները, տրված են ցուցմունքներ։

8. Ագրոպերսոնալ

Հաշվետու ամսում ուժեղացված է գավառիս ագրոպերսոնալը։ Ապրիլ 3-ից աշխատանքի է անցել գյուղատնտես Ա. Գրիգորյանը, հրահանգչի պաշտոնով, ապրիլ 8-ից՝ ընկ. Հակոբ Միրաքյանը, մեղվապահ հրահանգչի պաշտոնով, և գյուղ<ատնտես> Սուր․ Տիրատուրյանը՝ ապրիլ 15-ից, շրջանային գյուղատնտեսի պաշտոնով։

Գյուղ․ Ալ․ Բակունց

4/V 25. Գորիս