Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լավ է, երբ կենտրոնն է ղեկավարում։ Ցանկալի է (կարծում եմ, որ Դիլիջանն էլ է ուզում), որ վարչությունը ավելի խորը կերպով հետաքրքրվի տեղերում գյուղաշխատողի դրությամբ, նրա ամենօրյա աշխատանքի տեխնիկայով և հեռացնի «խոցերը», թերությունները։

Ընդունեք իմ անկեղծ հարգանքը։

Ալ. Բակունց

5/VI 25, Գորիս

35. ԶԱՆԳԵԶՈԻՐԻ ԳԱՎԱՌԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԹԵՐԹ 1925/26 ԹՎԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ


<8 հուլիսի 1925թ․>

1924/25 տարվա գյուղատնտեսական նախահաշիվը կազմված է եղել 11 000 ռուբլու սահմաններում, որ հազիվ է կազմում 6%-ը գավգործկոմի ընդհանուր նախահաշվի։ Ոչ միայն այդ գումարը ինքնին անբավարար էր գավառում գյուղատնտեսական որևէ շոշափելի աշխատանք տանելու, այլև ստեղծվեցին օբյեկտիվ պայմաններ, որոնց շնորհիվ այդ գումարն անգամ լրիվ չօգտագործվեց։ Նախահաշվից ծախսած գումարի 75 % հատկացվել է ագրոկազմին, որպես աշխատավարձ, մնացածը զանազան նպատակների (ցուցադրական և փորձնական գործ, նոր գործիքների ձեռք բերում, ագրոկաբինետ և այլն)։ Միանգամայն անբավարար համարելով այդ դրությունը՝ առաջիկա տարվա նախահաշիվը կազմված է ավելի լայն ու մանրամասն, ելնելով գյուղվարչությունից ստացած այն հրահանգից, ըստ որի գյուղատնտեսական աշխատանքների համար առաջիկա տարում հատկացվելու է գավառի ընդհանուր բյուջեի 20 %-ը։

1924/25 թվերում գավառում աշխատել են 4 ագրոաշխատավոր, որոնցից 2-ը՝ տարվա կիսից։ Համաձայն նոր նախահաշվի, գավառական գյուղատնտեսից բացի, այս տարի հրավիրվելու են և երկու շրջանային գյուղատնտեսներ և յոթ հրահանգիչ։ Այսպիսով՝ այժմ եղածներից բացի հարկավոր են ընդամենը վեց (6) հոգի։

Գավառի բնական և տնտեսական պայմաններն այնպես են, որ անհրաժեշտ է 3 վարչական շրջանում էլ ունենալ ագրոաշխատավորների