Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

6 հոկտեմբերի 1925 թ. № 1180, Գորիս

Մի քանի անգամ Ձեզ հեռագրել ենք և խնդրել մեր գավառի համար ուղարկել շրջանային գյուղատնտեսներ և հրահանգիչներ։ Գյուղվարչությունդ խոստացել է ժամանակին միջոցներ ձեռք առնել։ Գյուղատնտեսական տարին սկսվել է, բայց մեր գավառում կա միայն մի գյուղատնտես, իսկ բյուջետով նախատեսնված է հինգ հոգի։ Ավելորդ չեմ համարում մի անգամ էլ հիշեցնել Ձեզ այդ մասին և խնդրել, որ գյուղատնտեսների հետ պայմանավորվելու դեպքում կանգ չառնեք նյութական միջոցների համար։ Լավ գյուղատնտեսին նրա ուզած ռոճիկն ու հարմարությունները կտանք։

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈԻԹՅՈԻՆ

<6 հոկտեմբերի 1925 թ.>

1

ա) Զանգեզուրի գավառը, համաձայն վիճբյուրոյի տվյալների, գրավում է 3926 քառ. վերստ տարածություն։ Այդ թիվը վերջերս ենթարկվել է փոփոխության, որովհետև օգոստոս ամսին Ղափանի շրջանում Զանգեզուրին է միացված 20 գյուղ։ Բացի այդ, Զանգեզուրի և Քյուրդիստանի միջև այժմ գծվող նոր սահմանը փոփոխության է ենթարկելու գավառի ընդհանուր տարածությունը։ Գավառը կազմված է երեք գավառակից. Ղափան՝ 86 գյուղ, Սիսիան՝ 37 և քաղաքի շրջան՝ 25 գյուղ, ընդամենը՝ 148 գյուղ։ Ազգաբնակչության թիվը երեք շրջաններում էլ համարյա թե հավասար է, 21—22 հազար, 3 շրջանում՝ 65 հազար։

բ) Գավառում շրջանային գյուղատնտեսներ չեն եղել։ Գյուղատնտեսները ապրել են Գորիս քաղաքում։ Շրջագայության տարածությունը՝ մաքսիմալ շառավիղը հասնում է հարյուր վերստի, մինիմալը՝ 36 վերստ Սիսիան գնալու և 59 վերստ Ղափան գնալու դեպքում։

2

ա) Զանգեզուրի գավառը Հայաստանի լեռնային գավառներից է, հեռու շուկաներից, զուրկ բանուկ ճանապարհներից։ Հողերի մեծ մասը