Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետևանքի դրական լինելը նպաստել է վիկայի տարածման։ Միայն Բազարչայ գյուղը առաջիկա գարնան համար 50 փութ վիկայի սերմի պահանջ է դրել։ Բացի վիկայից, ուշադրություն է դարձված և կերի բազուկի մշակման։ Բազուկ է ցանված՝ 1) Խնձորեսկի դպրոցում, 2) Հայրապետ Տեր-Հայրապետյանի տնտեսությունում (Տեղ գյուղ), 3) Նիկ․ Սաֆրազբեգյանի տնտեսությունում (Ղարաքիլիսե), 4) Բռնակոթ գյուղում՝ երկու տնտեսություն, 5) ցուցադրական հողամասում և 6) 3 տնտեսությունները որոնք Գորիսում։ Այս ցուցակի մեջ չեն մտնում և այն 8 գյուղական տնտեսությունները, որոնք մեզնից վերցրել են կերի բազուկի սերմեր և մշակել։ Կերի բազուկի բերքը դեռ հավաքված չէ։ Բացի այդ, շրջանում վաճառված է և 62 փութ յոնջայի սերմ։ Հաշվետու տարում եղել է մի ցուցադրական հողամաս՝ մի դեսյատին տարածությամբ, որից 1/6-ի վրա ծխախոտ է (Տրապիզոն, Սամսոն և տեղական), 1/6-ի վրա կարտոֆել «իմպերատկա», ⅓-ի՝ վիկա, մնացած ⅓-ի վրա տնկած է 1200 խնձորենու և տանձենու տունկեր։

{{Կենտրոն|6}

Ծխախոտի մշակությամբ պարապող գյուղերում բաժանված է 124 տնտեսության ծխախոտի սերմեր, հետևյալ տեսակներից՝ Սամսոն, Տրապիզոն, Պլատանա և Դյուբեկ։ Այդ ծխախոտից ցանված է եղել և Գորիսի ցուցադրական հողամասում։ Սեպտեմբեր 15-ից ծխախոտը քաղվել է, չորացնելու համար։ Այժմ հնարավորություն չկա ճիշտ քանակը որոշելու, բայց լավ բերքը ապահով պետք է համարել։ Մեր բաժանած սերմերը հաջող են գնացել Ղափանի գյուղերում, ինչպես և Որոտն և Շամբ գյուղում։

7

Այգեգործության ասպարիզում աշխատանքը ավելի շատ ծառատունկի շուրջն է եղել։ Բացի վերոհիշյալ 1200-ից, Ղափանում շերամապահական կայանի համար տնկված է 300 հատ թթենի, 500 չինարի։ 13 գյուղում ցույց է տրված պատվաստման ձևերը, և պատվաստված է 123 ծառ։ Այգու խնամքի շուրջ գործնական ցուցմունքներ է տրված Լոր գյուղում և Քարահունջում։ Տնկված է 150 ճիլ ուռի, պատրաստված են թթենու սերմեր։ Քարահունջ գյուղում, որտեղ խնձորենու և տանձենու ընտիր տեսակներ կան, 3 այգու տեսակներ