Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8

Բեղմնավորման կայաններ չենք ունեցել։ Ամառվա ընթացքում եղել է միայն մի բեղմնավորման կայան ձիաբուծարանի 3 արտադրողով և 2 էշով։ Ձիերով բեղմնավորված են 91 մատակ, էշերով՝ 11 էգ։ Ցուցադրական կերակրում եղել է 3 գյուղում. 1) Վերիշենում՝ 2 կով, 2) Ղարաքիլիսեում՝ 2 կով և 3) Բազարչայում՝ 1 կով։ Անասուններին ռացիոնալ պահելու ուղղությամբ տարված աշխատանքները սահմանափակվել են միայն ագիտացիայով՝ նյութ ունենալով բացառապես մեր գոմերի թերությունները։ Միայն մի գյուղում կառուցված է մի գոմ, մեր ցուցմունքներով։ Թռչնապահության ասպարիզում աշխատանքներ չեն տարվել։

9

1925 թ. մարտ ամսից Ղափանի շրջանում աշխատել է շերամապահական հատուկ հրահանգիչ։ Հանքերում բացվել է շերամապահական կայան։ Այդ շրջանում սպառվել է 400 տուփ շերամի սերմ։ Շերամապահությամբ պարապել են 232 տնտեսություն։ Բացի այդ, Ադրբեջանի հարևան գյուղերը ևս այդ սերմից ստացել են։ Հրահանգիչը պարբերաբար զրույցներ է կազմակերպել, գործնական ցուցմունքներ տվել բոլոր տնտեսություններին։ Արդյունքր եղել է շատ հաջող։ Ղափանի շրջանն այս տարի տվել է մոտ 1400 փութ բոժոժ։ Զրույցներ կազմակերպվել են և քաղաքի շրջանի 5 գյուղում։ Ղափանում պատրաստված է մոտ 4000 տուփ բոժոժ։ 1926 թ. մեծացվելու է շերամապահական կայանը, բացվելու է և մի նոր կայան քաղաքի շրջանում։

Մեղվաբուծական հրահանգիչը աշխ ատել է 1925 թ. ապրիլից: Զրույցներ և գործնական ցուցմունքներ տալուց բացի, մեղվաբուծության ասպարիզում այլ աշխատանք չի տարվել։ Հրահանգիչը եղել է Ղափանի և քաղաքի շրջանի 29 գյուղերում, մեղու ունեցող բոլոր տնտեսություններում և տեղնուտեղը արել է ցուցմունքներ՝ ցույց տալով զանազան