Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

54. <ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԿԱ ԳՅՈԻՂԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՄԱՍԻՆ>[1]

<12 օգոստոսի 1926 թ. № 6215>[2]

Օգոստոսի 8-ին տեղում ծանոթանալով Ալեքսանդրովկա գյուղի նոր hատակագծման և նրա հետ կապված թերությունների հետ, համարում եմ որ՝

1) Հատակագիծը հարմար է տեղի պայմաններին, չնչին փոփոխություններից հետո։

2) Պետք է փոփոխության ենթարկել միայն գլխավոր փողոցը՝ նեղացնելով մոտ 1 — 1․ ու կես սաժ. և հիմք ընդունելով գյուղի գլխավոր փողոցը։ Ամենից շատ այդ փողոցի երկու կողմերումն են վնասվում տները՝ մոտ 10 տուն․ փողոցը այդպես թողնելու դեպքում տների միայն մի մասը պիտի քիչ քանդվի՝ պատերը հետ տանելու համար։

3) Հատակագիծը այդ փոփոխությունից հետո լիովին մնում է անփոփոխ, մանավանդ որ, նոր հատակագծի համաձայն, գյուղում շինվում է 7 տուն, մի քանիսն էլ կիտել են քարեր։

4) Գյուղի միջի ապագա այգին պիտի լինի. սակայն, ի նկատի ունենալով, որ այգու տեղը այժմ տուն կա, ժամանակ տալ տնատիրոջը՝ իր նոր ստացած հողամասում տուն կառուցելու։

5) Մերժել Հարություն Բալոյանի դիմումը՝ իր տունը տեղահան չանելու մասին, քանի որ, նոր հատակագծի համաձայն, նրա տունը ճանապարհի վրա է, իսկ այդ ճանապարհը, որ անցնում է ջրի մոտով, գյուղի համար շատ անհրաժեշտ է։

6) Գյուղում տեղավորված վերաբնակիչներին տնատեղեր տալ գյուղի այն մասում, որտեղ տներ չկան և, ուրեմն, ըստ նոր հատակագծի հնարավորություն կա տներ շինելու և կանոնավոր փողոցներ անցկացնելու։

7) Որովհետև հատակագծի համար անցկացրած ակոսները լավ չեն երևում, իսկ մի քանիսը բոլորովին չեն երևում, և նոր տներ շինելիս հատակագծի խախտման դեպքեր կլինեն, անհրաժեշտ եմ համարում անմիջապես մոտ 60 քար տնկել կվարտալների անկյուններում և նոր տներ շինողներին պարտադրել խստորեն հետևել նոր հատակագծին:

Խնդրել հողվարչությանը՝ տալու քարերի ծախսը։

Հողվարչության պետի տեղակալ՝ Ա․ Բակունց
  1. 1
  2. 2