Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին։ Բայց մենք բերենք երկրորդ նամակը, որ ավելի երկար և մանրամասն է պատմում «ժողովրդի մտածմունքը» և որից տեղեկանում ենք, որ Գևորգ Ակիմյանն է[1] Թիֆլիսից պահանջել «ղշի թևով» իրեն հասցնել տեղեկություններ Աբովյանի չերևալու հանգամանքների մասին։

Ապրելի 24-ին՝ 1848 ամի

Ամենասրդակեզ եղբայր իմ Գևորգ ջան

Ձեր հրամանոց ցանկալի կիրն ապրելի 20 ըստացանք ձեր դանը․ որովհետև դուք կըրել էիք թե ղշի թևով մեր բարերարի չերևալու պատճառն ու ժողովրթոց մտածմունքը կըրեք պատճառն առաջինն նա թեպետ ինքը խնդրեց ու խոստացավ ինչ ժամանակ կրեն էն ժամանակը կար բայց ետև շատ փոշմանեց վասն որո շատ վնաս էր դիփչում որին վեքսլի ժամանակին մնացել էր մի ամիս որին երկու*[2] և երկրորդ պատճառքն ոմանք ասում են թե պետք է էս տարին նիլներ Արարատը վախեցավ թե չկարա նիլնի ենտուր համար չկարողանալեն մասին կնաց: Երրորդ պատճառքն ոմանք ասում են թե պեակ է ուսումնարանը շիներ եդև կար ձեդ ճայտնիա որ էն տարին թաքավորական փոդով խնդրեցին որ շինիլ տա նրանում էլ էր նեղանում. մանավանդ որ իր փողովը շինի ու նըրա ճամփա կալա ժամանակին նըրան խոսացնիլ չիլի**[3]

  1. 37
  2. * Մեր ձեռքի տակ կան նոր վավերագրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ մուրհակներ կարող էին խանգարել, ըստ նամակի հեղինակի, նրա Թիֆլիս մեկնելը և Ներսիսյան սեմինարիայում պաշտոն ստանձնելը, որի համար Աբովյանը խոստացել էր «ինչ ժամանակ գրեն էն ժամանակը գար»։ Այդ կարծիքի հիմք ծառայել է այն մուրհակը, որով ոմն Խաչատուր Իսկանդարով Արովյանին պետք է վճարեր իր պարտքը։ Աբովյանի անհայտացումից մի օր առաջ, ապրիլի 1-ին, ձեռնարկվում է այդ գործի քննությունը։ Սակայն, ինչպես երևում է վերոհիշյալ անտիպ վավերագրերից, գործը վճռվում է հօգուտ Աբովյանի, և այդ նրա բացակայությունից հետո։ Աբովյանը ապրիլի 1-ին իսպառ չի հետաքրքրվել այդ խնդրով, թեև այդ նրա համար առաջնակարգ խնդիր էր, եթե ի նկատի ունենանք նրա նյութական սուղ միջոցները, որի մասին շատ առիթներով նա գանգատվել է։ Սակայն, հակառակ նեղվածության ու կարիքի, հակառակ և այն կանխորոշ տվյալների, որոնք հօգուտ Աբովյանի պիտի ընթացք տային խնդրին, թե՛ ապրիլի 1-ին և թե նրանից հետո (այդպես էլ եղավ ապրիլի 5-ին),— Աբովյանը չի հետաքրքրվում «վեքսիլով» և, մյուս առավոտն անհայտանալով, երեսի վրա է թողնում ոչ միայն այդ, այլև ուրիշ անձնական թերի գործեր։ «Պատճառք առաջինի» հիմքը, այսպիսով, դառնում է Իսկանդարովից ստանալիք գումարի պատմությունը։
  3. ** «Էն տարին», 1846 թվի ամառը Աբովյանի անմիջական հսկողությամբ կատարված դպրոցական շենքի նորոգումն էր, ինչպես և 1847 թվի նորոգումը: Բազմաթիվ անգամ Աբովյանը դպրոցների դիրեկցիային խնդրում էր ազատել իրեն այդ աշխատանքից, որովհետև ինքը անկարող է այդ աշխատանքի համար: Նրա դիմումը չի հարգում ո՛չ գավառապետ Բլավատցկին և ո՛չ էլ դիրեկտորը: Ամբողջ ամառը Աբովյանը մնում է այդ աշխատանքը ղեկավարելու: Տեղական ադմինիստրացիան հազար ու մի արգելակներ է դնում այդ գործի առաջ: Մի կողմից էլ նրան օգնության չեն գալիս քաղաքի բնակիչները և այդ «իսպառ անհնարին է,- գրում է Աբովյանը,- ի նկատի ունենալով իմ հարաբերությունները Երևանի բնակիչների հետ»: Այստեղ խոսքը, իհարկե, վերաբերվում է Երևանի վաճառականներին, որոնք միայն կարող էին կապալով վերցնել դպրոցական շենքի նորոգումը, ինչպես այդ ընդունված էր այդ ժամանակ: Նույնիսկ նորոգումից հետո դիրեկցիան և տեղական իշխանությունը մոտ մի տարի ձգձգում են հաշիվների և նորոգման պաշտոնական ստուգումն ու ընդունումը: Գործերից երևում է, որ Աբովյանը իր սեփական միջոցներից ևս ծախսել է 132 ռ. դպրոցի նորոգման համար: Այդ մասին նա գրում է 1847 թվի մայիսի 3-ին և միայն 1848 թվականի փետրվարի 21-ին դիրեկցիան Աբովյանին տեղեկացնում է, որ այդ գումարը նրան հետ կուղարկվի: Գումարը Աբովյանի ընտանիքը ստանում է նրա անհայտանալուց 5 ամիս հետո: Նամակագրի «երրորդ պատճառքը» բոլորովին անհիմն չէր: Ճիշտ է, Աբովյանն արդեն արձակված էր պաշտոնից և առաջիկա ամռան նորոգումը ինքը չպիտի կատարեր, բայց և այնպես կային այդ ինչպես և հին նորոգման հետ կապված հաշիվները: 1848 թ. մարտի 14-ին Աբովյանը գրում է դիրեկցիային, որ «անցյալ ձմռան չտեսնված սառնամանիքի հետևանքով, ինչպես և մեծ ձյունի և սառույցի ծանրությունից ու խոնավությունից... դպրոցի շենքը շատ տեղերում նստել է»: