Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Որովհետև Հայկենտգործկոմը հեռագրով ընկ․ Բ. Հարությունյանին նշանակել էր իր ներկայացուցիչ՝ հանձնաժողովի հետագա աշխատանքներին մասնակցելու, հողժողկոմատի ներկայացուցչի մնալն ավելորդ եղավ, քանի որ Ադրբեջանի համապատասխան հիմնարկից ներկայացուցիչ չէր նշանակված։ Ադրբեջանի Կենտգործկոմը լիազորել էր միայն ընկ. Մամեդխանովին, որի հետ միասին Հայկենտգործկոմի ներկայացուցիչ ընկ. Բ. Հարությունյանը հոկտ. 11-ին ճանապարհվեց սահմանների մնացած մասը գծելու։

Հողվարչության պետի տեղակալ՝ Ա․ Բակունց

58. ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Սահմանագծման ժամանակ Քյուրդիստանի գյուղերին է անցել մոտ 100 դես. հող, որ վաղուց մշակելիս է եղել Ուժանիս գյուղը։ Այդ հողերից մշակության հարմար է 45 դես. ո՛չ ավել:

Ուժանիսցիները բավարարված կլինեն, եթե սահմանը գծվի ոչ թե Մովդան-չայլաղով, ինչպես արված է, այլ չայլաղի գլխի ճանապարհով։

Սահմանագծման հանձնաժողովը սահմանը գծել է չայլաղով, որպես բնական սահման, թեկուզ անհրաժեշտ էր ճանապարհը թողնել սահման։

Ավելացնում եմ, որ ամենից շատ տուժել են ուժանիսցիք։

Ա. Բակունց

30. X. 26

59. ՀԱՅԿԵՆՏԳՈՐԾԿՈՄԻՆ

Սահմանագծման ժամանակ Ղափանի բոլոր գյուղերից ամենից քիչ Զեյվան է տուժել։ Նրանց ցույց տրված սահմաններից մի քանի դեսյատին է անցել Ային գյուղին։ Հանձնաժողովը այդ գյուղի սահմաններին ծանոթացել է դեռ 1925 թ․։