Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի նկատի ունենալով այդ՝ անհետևանք պիտի թողնել Զեյվա գյուղի դիմումը, ինչպես և նոր հանձնաժողով ուղարկելու առաջարկը։


Հողժ<ողկոմի> տեղ<ակալ>
Հ<ող>վ<արչության պետի տեղակալ>
Ա. Բակունց

2. XI. 26

60. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԳԱՎՀՈՂԲԱԺՆԻՆ

8 նոյեմբերի 1926 թ․ Երևան
Շրջաբերական


Կենտրոնական գավառագիտական բյուրոյի դիմումի համաձայն, կցված հարցաթերթի ձևով՝ խնդրում ենք հաղորդել մեզ գավառիդ գյուղերում տեղավորված Տաճկաստանի զանազան գավառների նախկին բնիկների մասին մոտավոր տեղեկություններ։

Հողվարչութ. պետի տեղակալ՝ Ա. Բակունց
Գործավար՝ Աղամլյան

61. <ՀԱՅԱՍՏԱՆԻ> ԺՈՂԿՈՄԽՈՐՀԻՆ՝

<Զեկուցագիր Անդրկենտգործկոմի սահմանագծման հանձնաժողովի գործունեության մասին>

13 նոյեմբերի 1926 թ, Երևան>

Իմ զեկուցման մեջ[1] գրել եմ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների և այն պատճառների մասին, որոնք առիթ են տալիս դժգոհությունների։

Այդ խնդրի շուրջը լարված մթնոլորտ է ստեղծվել սահմանին կից գյուղերի միջև։ Որոշ տարր աշխատում է օգտագործել այդ դժգոհությունը՝ լարելով գյուղերին իրար դեմ։ Կազմում էին դիմումներ, շատ անգամ այդ բոլոր դիմումները մի ձեռքով էր գրված և միակերպ խմբագրած։

  1. 1