Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

13 չափրար, մնացել են բավական թվով մեծ գյուղեր։ Օգոստոսի առաջին կեսին մի հաշիվ կանենք. եթե չհասցնեն, նոր չափրարների կարիք կունենանք՝ մինչև աշուն մնացած գյուղերը վերջացնելու։

Վաղը Մենաբդեն գնում է Բռնակոթ՝ աշխատանքները վերջացնի, թեկուզ նա տատանվում է ավարտման հաջողության։ Ուղարկում եմ նրա գրությունը, որտեղ խնդրում է նա 3-րդ կատեգորիայի կտրատման համար չափրար տալ, որպեսզի վերջացնի այդ աշխատանքը։ Պետք է համաձայնվենք։ Նույնը կլինի և՛ Մկրտչյանի, և՛ Թաբաղյանի հետ. գոների[1] կտրատման գործում չափրարը նրանց պիտի օգնի, թե չէ չենք հասցնի։

Ի դեպ։ Գործիքները ստանալուց հետո (Майер-ից) այստեղ կարիք է եղել նորոգելու, դրա համար էլ ժամանակ և դրամ է կորսվել։ Ընդհանրապես, աշխատանքի տեխնիկական մասը (գոների երկարությունը, մասշտաբը և այլն) կաղում է։ Դժվարանալու են հանել մանր կտորները և այն էլ այնպիսի մասշտաբով, որպիսին հեռագրել է Մանուչարյանը[2] (200 սաժ.)։ Եթե հնարավոր լինի՝ Մանուչարյանի այստեղ մի շաբաթով գալը, շատ կարևոր է։ Մի՛ նստիր, ստուգիր հողաչափների աշխատանքի տեմպը, տեխնիկական մասը և այլ։ Դրանով շատ բան շահած կլինենք։

Հովհաննիսյանի[3] մոտ դեռ չեմ գնացել, այսօր գրություն կար նրանից։ Հողաչափերին և չափրարներին տեղավորելուց հետո Նիկոլայի[4] հետ միասին դուրս կգանք շրջագայելու։

Մենք Ղափանում սկսում ենք սահմանամերձ գյուղերում ներքին հողաբաժանություն։ Այդ գյուղերում կարող է հարց հարուցվել միջգյուղյա սահմանների փոփոխման (միջգյուղյա սահմանագծում չի կատարված): Որովհետև այդ կհետաձգի ներքին հողաբաժանությունը, ես անհրաժեշտ եմ համարում թողնել հին սահմանները և հողաբաժանությունը կատարել այդ սահմաններում։ Հիմնական հողաշինարարության Ժամանակ այդ աշխատանքը կարելի է կատարել:

Դրամի նեղություն ունեն։ Չափրարներին գործի ուղարկելու համար Նիկոլայի ընթացիկ հաշվում եղած բոլոր գումարը վերցրինք։ Կա անցյալ տարիներից մնացած ապառիկներ (հողաշինարարական վարկ)՝ 5000-ից ավելի։ Եթե դրա կեսը հավաքենք, բավական դրամ կունենանք։ Այդ հարցը գավգործկոմի նախագահության նիստում կձևակերպենք՝ որոշելու գանձման ձևն ու զիջանելիք գումարի չափը։

  1. 5
  2. 6
  3. 7
  4. 8