Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ առանձին գրելիք չունեմ։ Հա՛, մոռացա. ֆինբաժնից ես խնդրել եմ իմ հուլիսի առաջին կեսի ռոճիկս փոխադրել ինձ փոստով, ամիսը վերջանում է, ոչինչ չեմ ստացել, փող էլ չունեմ։ Խնդրում եմ նրանց ասես, որ փոխադրեն։

Բարևներով՝ Ա. Բակունց

30. VII. 27, <Գորիս>

Նամակս վերջացրել էի և ծրարել, երբ Մնացականը հեռախոսով Ղարաքիլիսեից խնդրեց փող և հայտնեց, որ գործիքը բերել է։ Փողն ուղարկում եմ։ Նա մի ռայոնը վերջացրել է, ասեց, որ դու իրեն գրել ես, թե մի ռայոնը վերջացնելուց հետո կատարենք վերաբաշխում և հետո անցնենք մյուս ռայոնին։ Ես հայտնել եմ իրեն, որ մինչև քեզանից այդ մասին իմ անունով հրահանգ լինելը, թող աշխատանքը շարունակվի։ Ուրեմն, եթե մի ռայոնում պիտի վերաբաշխումը կատարենք և հայտնենք քոչվորներին, հետո՝ մյուս, և վերջին ռայոնը սկսենք, խնդրում եմ այդ մասին կա՛մ հեռագրես, կամ գրես ինձ, որ գնամ նրա մոտ։

Ա. Բակունց

71. ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՎՀՈՂԲԱԺՆԻՆ

4/5 նոյեմբերի 1927 թ., № 5121/19703, Երևան
Շրջաբերական

Ժողկոմխորհի կարգադրիչ նիստի № 39 արձանագրությամբ առաջարկված է հողժողկոմատին գավառների գյուղերիտ և գյուղատնտեսական դպրոցներին հողամասեր հատկացնել։ Լուսժողկոմատի ցուցակով` Ձեր գավառում այդպիսի դպրոցներ կան հետևյալ վայրերում. Աշտարակ, Բաշ֊Ապարան, Ն. Խաթունարխ, Լուկաշեն, Սամաղար, Թաքիա, Ղարաղշլաղ։

Հայտնելով այդ մասին՝ խնդրում ենք յուրաքանչյուր դպրոցի համար առանձին տեղեկացնել, թե ինչքա՞ն հողամաս կարելի է հատկացնել, և ի՞նչ հողեր են։

Հողվարչպետի տեղակալ՝ Ա. Բակունց
Գործավար՝ Աղամալյան