Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

72. ԵՐԵՎԱՆԻ ԳԱՎՀՈՂԲԱԺՆԻՆ

31 մարտի 1928 թ. № 1515, Երևան

Սրա հետ ուղարկելով «Գյուղացու գրադարանիս» հրատարակությամբ վերջերս լույս տեսած Խ. Հայաստանի պետհամալսարանի դասախոսներ ընկ. Պ. Քալանթարյանի «Գոմաղբը», ընկ. Մ. Թումանյանի «Վիկը» և ընկ. Ա. Բակունցի «Խոտորջուրի կոմունան» գրքույկներից մեկական օրինակ[1], խնդրում ենք հայտնել, թե Ձեր գավառի համար այդ գրքույկներից քանի՞ օրինակ ուղարկել։

Խմբկոլի պատասխանատու քարտուղար՝ Ա. Բակունց

73. <ՀՈՂԺՈՂԿՈՄԱՏԻ> ԸՆԴ<ՀԱՆՈԻՐ> ԲԱԺՆԻՆ

<Պաշտոնագիր № > 85, 7 ապրիլի 1928 թ.

Վերադարձնելով № 5 պաշտոնագրով[2] ուղարկած գրությունը՝[3] վարչությունս հետևյալ դիտողություններն է անում.

1. Անհրաժեշտ է ամեն միջոց ձեռք առնել՝ արագացնելու արոտաշինարարության խնդիրը, լուծումն տալու քոչվորության խնդրին։ Այդ հարցի արագ և բարեհաջող լուծումը շատ կնպաստի թե՛ մեր գյուղատնտեսության բարձրացման և թե՛ վերջ կտա այդ առթիվ եղած տարաձայնություններին։

2. Անհրաժեշտ համարելով ազգ<ային> փոքրամասնության լեզվով հրատարակելու հողաշինարարության վերաբերյալ նյութեր (հրահանգներ, Հողօրենսգիրքը և այլն)՝ այդ նպատակով հատուկ գումարների հատկացումը համարում ենք կարևոր։

Հ<ողաշինարարությանն վ<արչության>
<պետի տեղակալ՝> Ա. Բակունց
  1. 1
  2. 1
  3. 2