Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ

Ներկա հատորով ավարտվում է գեղարվեստական խոսքի մեծ վարպետ, սովետահայ ականավոր արձակագիր Ակսել Բակունցի երկերի առաջին գիտական հրատարակությունը, որն սկսվել է 1976 թվականից։

Խնդիր էր դրված սպառիչ ամբողջությամբ ի մի հավաքել վերջնական բնագրերը, տարբերակներն ու բնագրային տարբերություններն այն բոլոր գեղարվեստական երկերի ու հոդվածների, ակնարկների ու հրապարակախոսական էջերի, որոնք Բակունցն ստեղծել կամ հրապարակել էր իր շուրջ քառորդդարյա գործունեության ընթացքում (1913—1936 թթ.)։

Առաջին երեք հատորներում հրատարակվեցին Բակունցի գեղարվեստական երկերը՝ «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրև» ժողովածուները, մնացած պատմվածքներն ու ակնարկները, վեպերն ու վիպակները, իսկ սույն հատորում հրատարակվում են գրական-քննադատական հոդվածները, հրապարակախոսական էջերը, գյուղատնտեսության բազմազան հարցերին նվիրված ակնարկները, նամակներն ու պաշտոնական գրությունները։

Չնայած թափած ջանքերին ու տևական որոնումներին, ինստիտուտը չկարողացավ ձեռք բերել Բակունցի «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» վեպերի ենթադրվող կորած՝ ամբողջական բնագրերը և զանազան նամակների ձեռագրեր։

Ներկա IV հատորում ամփոփված երկերի բնագրերը հրատարակության են պատրաստել և ծանոթագրել.

Բանասիրական գիտությունների դոկտոր Պ. Հ. Հակոբյանը («Ինքնակենսագրություն», «Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», նամակներ Թ. Գևորգյանին, Ռ. Իսրայելյանին, Ն. Ռյաբինինային և Կ. Միքայելյանին, ընծայագրեր, ծանոթագրությունների հինգ բաժինների նախաբանները, ՍՍՀՄ գրողների միության աոաջին համագումարում Բակունցի արտասանած ճառի առարկայական ծանոթագրությունները