Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ կարծիքով լեզվաշինարարության խնդիրներում մենք կանգ ենք առնում և դժվարությունների հանդիպում առարկաների <համար> բառեր <որոնելիս>: Այսպիսի խնդիրներում պետք է ելակետ ունենալ ժողովրդական բարբառը։ Դուք գիտեք, որ մենք հաճախ այս կամ այն բառը ճիշտ հայերեն գործածելու համար հանդիպում ենք դժվարությունների։ Այն նրբությունը, որ ուզում ենք այս կամ այն բառով արտահայտել, <ճիշտ, հարմար բառը> մենք չենք գտնում։ Դուք դիտեք, որ Գոգոլի ստեղծագործությունների մեջ փոքր, փոքրիկ և այլ գովասանական <իմաստները> ունեն իրենց հատուկ բառերը։ Հայոց լեզվի մեջ այդ տեսակետից մենք կանգնած ենք դժվարությունների առաջ։ Ես՝ ընկ. Խանջյանի այս ուղղությամբ ունեցած դրույթը սպառիչ եմ համարում, և որևէ տարակուսություն այստեղ ավելորդ եմ գտնում. <«Պայքարելով լեզվի մաքրության խնդրում նացիոնալիստական արտահայտությունների դեմ, միաժամանակ պետք է հարվածել մեծապետական շովինիզմը արտահայտող տենդենցները, պետք է հարվածել այն «ձախլիկներին», որոնք չեն ցանկանում ընդունել հայերենի (ազգային լեզվի) զարգացման անհրաժեշտությունը և օրինաչափությունը, ձգտում են գործնականում խոչընդոտներ հարուցել հայերենի զարգացման առաջ, անգամ թարգմանությունների մեջ թույլ չտալով հայերենում վաղուց գործածական և ընդհանուրին հասկանալի արտահայտություններ։ Օբյեկտիվորեն այս կարգի շեղմանն է նպաստում նաև գռեհկաբանությունը, լեզվի մեջ բարբառների անքննադատ օգտագործումը, լեզվի օրենքների ոտնահարումը։

Մենք ստեղծում ենք և ստեղծելու ենք այնպիսի հայերեն գրական լեզու, որը 1) կարողանա լրիվ արտահայտել բոլոր այն հասկացողությունների գումարը, որն անհրաժեշտ է արտահայտելու համար մեր ժամանակակից սոցիալիստական հասարակության բոլոր երևույթները, 2) որ լիովին հասկանալի լինի աշխատավորական մասսաներին, մի լեզու, որ հզոր զենք լինի մեր սոցիալիստական բովանդակությամբ ազգային կուլտուրան չտեսնված բարգավաճման հասցնելու համար[1]»>:

Այս երկրորդը, որ լեզուն հասկանալի պետք է լինի աշխատավոր մասսաներին, իմ կարծիքով, <եթե ճիշտ չհասկացվի> մեր գրականության համար վտանգավոր երևույթ կներկայացնի։ Որովհետև երբ այսպես ենք դնում հարցը, այն ժամանակ լեզուն սկսում են խառնել, և ժողովրդականը գռեհկացնում են։

  1. 7