Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցյալը («Պատմության քառուղիներով»). մեր ժողովրդի ամբողջ անցյալի մեջ նա չի գտնում ոչ մի լուսավոր կետ. նրա պոեմը վերածվում է մի նոր «ողբի» և, որ ամենից զարմանալին է ու պախարակելին, նրա «ողբը» տարածվում է ոչ միայն մեր անցյալի, այլ որոշ չափով նաև մեր ներկայի վրա։ Այստեղ արդեն այնքան լուրջ է Չարենցի կատարած սխալը, ըստ էության նացիոնալիստական շեղում, որ նա պետք է շատ լուրջ մտածի և անհապաղ ուղղի այն։ Մենք չենք ասում, թե չի կարելի գրել կամ չպետք է գրել անցյալի մասին։ Ոչ։ Մենք պահանջում ենք անցյալի մասին գրելիս՝ դիտել այն կոմունիզմի լուսարձակով, դիտել այն որպես դասակարգային պայքարի պատմություն, այլապես դուրս է գալիս կամ անցյալի լիրիկական իդեալականացում, կամ լալկան ողբ, կամ երկուսը միասին, այլապես դուրս է գալիս պատմական իրողության աղավաղում, իսկ պատմական իրողությունը աղավաղող գեղարվեստական ստեղծագործությունը, այդ շատ լավ հայտնի է ձեզ՝ գրողներիդ, անարժեք է նաև գեղարվեստորեն։

Վերը բերված սխալների նացիոնալիստական բնույթը պարզ է միանգամայն։ Ահա թե ինչու մենք խստապահանջ ու անխնա պետք է քննադատենք այդ սխալները՝ երևան հանելով նրանց սոցիալական-դասակարգային աստառը։ Առավել ևս անհրաժեշտ է խիստ և անհրաժեշտ է լինել, որովհետև նացիոնալիստական սխալներն ու սայթաքումները հանդես են եկել մեր գրականության երկու խոշոր վարպետների մոտ (Չարենց և Բակունց), այն էլ մեր մի շարք պարզորոշ նախազգուշացումներից հետո[1]»։>

Ես ամենևին միտք չունեմ այս դիտողության ճշմարիտ լինելը հայտարարելու։ Ես կուզեի ասել, որ նացիոնալիստական սխալները թե՛ Չարենցի մոտ, թե՛ ինձ մոտ և թե ուրիշների մոտ ինչից են առաջ եկել։ Իմ կարծիքով, եթե վերցնենք մեր սխալների հիմնական գիծը, կտեսնենք հետևյալը, որ մեր երկրում տեղի ունեցող մի շարք իրադարձերը՝ գյուղի վերակառուցումը, կոլխոզ շինարարությունը, [բաց] կտրված են իրականությունից։ Սրա հետ էլ եթե մենք հաշվի առնենք այդ հեղինակների վիճակը՝ անցյալը քրքրելու դժվարությունների հետ կապված, այդ կլինեն այդ սխալների արմատները։

Ճիշտ է, ընկերներ, որ անցյալի դեմոկրատական տարրերը պետք է օգտագործենք։ Սակայն մենք երևան չենք հանել այդ դեմոկրատական տարրերի պայքարը իրենց շահագործողների դեմ։

  1. 9