Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետք է շեշտել, որ Հայկինոյի ստեղծագործություններին նվիրված դիսպուտը մի շարք ելույթ ունեցողների կողմից վերածվեց արտադրական խորհրդակցության և անցավ շատ ընտանեվարի, անքննադատ մթնոլորտում։ Եթե գնահատելի է այն պարագան, որ անձնական հաշիվներ գրեթե տեղի չունեցան դիսպուտում, մյուս կողմից՝ կարելի էր ավելի սրելու զուտ ստեղծագործական բնույթ կրող հարցերը։