Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու անձնական թշնամանքից՝ ուսումնասիրողներից ոմանք նրան անվերապահորեն հետադեմ են հռչակել, մոռանալով հայ լրագրության և թարգմանական գրականության մարզում նրա կատարած գրական գործերը։

4 «Մասյաց աղավնի և ավետաբեր Հայաստանյայց» («Մասյաց աղավնի և ծիածան Հայաստանյայց»)— երկշաբաթաթերթ, 1855—1858 թթ. հրատարակվել է Փարիզում, իսկ 1859—1865 թթ, Թեոդոսիայում, Գ. վարդ. Այվազովսկու խմբագրությամբ։

5 Պողոս վարդապետ (Վանցի Պողոս) — Վանի առաջնորդ 1852 թվականից, հայտնի էր իր տգիտությամբ, դաժանությամբ և չարագործ վարքով։

6 Ա. Բակունցի նկարագրած Պողոս վարդապետի չարագործություններից յուրաքանչյուրն իրականում վերաբերել է տարբեր կանանց նկատմամբ վարդապետի իրականացրած բռնության (տե՛ս «Մեղու», Կ. Պոլիս, 1860, դեկտեմբերի 10, № 118)։

7 Դատապարտելով աղմուկ հանած այս միջադեպերի մեղավոր Պողոս վարդապետին՝ Միք. Նալբանդյանը 1860 թ. դեկտեմբերի 19-ին նամակ է հղում «Մեղվի» խմբագրությանը, որով պահանջում է խստորեն պատմել հանցավորին (տե՛ս «Մեղու», 1860, դեկտեմբերի 20, № 119)։ Պողոսի պես հոգևորք, եթե կան, թո՛ղ այս օրից հոգան յուրյանց գլխի ճարը, կա՛մ ուղղեն յուրյանց անձը, վարքը և բարքը, կա՛մ դուրս գնան մեր եկեղեցուց»,— գրում է նա։

8 Տերոյենց (Հովհաննես Տեր-Կարապետյան Չամուռճյան Պրուսացի) — գրական-հասարակական գործիչ, թարգմանիչ, մանկավարժ, «Երևակ» պահպանողական հանդեսի խմբագիր։

9 Միք. Նալբանդյանի՝ «Մեղվում» տպագրված վերոհիշյալ նամակը (տե՛ս ծան. 7) լայն արձագանք առաջացրեց Պոլսում։ Միք. Նալբանդյանի և նրա համախոհների՝ Սվաճյանի և մյուսների դեմ հանդես եկավ Հովհ. Չամուռճյանը («Նալբանդյանցին մեկ նամակին վերա», տպագրված՝ «Երևակ», № 87, 1860, օգոստոսի 1 —1861, հունվարի 1)։ «Երկու տող» պամֆլետը, որ պատասխան էր Չամուռճյանի այս և «Խայտառակության քննություն» («Երևակ», 1860, № 86) հոդվածների, ինչպես և Գ. վարդ. Այվազովսկու մի շարք հոդվածների և ելույթների, լույս տեսավ Փարիզում, Ճ. Արամյանի տպարանում, 1861-ին։

10 Միք. Նալբանդյանի հիշյալ նամակի դեմ Գ. վարդ. Այվազովսկին հրապարակայնորեն հանդես չի եկել։ Ա. Բակունցը նկատի ունի, հավանաբար, նրա «Հյուսիսափայլ օրագրին նամակներեն մեկը» («Մասյաց աղավնի» 1861, № 3) հոդվածը։

11 Մեջբերումը կատարված է ըստ «Միքայել Նալբանդյանցի երկերի», հ. II, էջ 273։ Բնագրում, մեջբերումից հետո, փակագծերում նշված է. «Մ. Ն. (այսինքն՝ Մ. Նալբանդյան—խմբ.) «Երկու տող»։

12 Օուեն, Ռոբերտ (1771—1858) — անգլիական սոցիալիստ֊ուտոպիստ։

13 Պրուդոն, Պիեր ժոզեֆ (1809—1869)— ֆրանսիական հրապարակախոս։

14 Ֆինտե, Յոհան Գոթլիբ (1762—1814)—գերմանական փիլիսոփա։

15 Կանտ, Էմանուել (1724—1804) — գերմանական փիլիսոփա։

16 Հեգել, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ (1770—1831) — գերմանական փիլիսոփա։

17 «ժողովուրդյան» բառի վրա բնագրում դրված է աստղանիշ, իսկ տողատակում տրված է հետևյալ ծանոթությունը․ «նույն տեղ, էջ 293֊ի ծանոթ.»։ Ի դեպ, այս բառը Միք. Նալբանդյանի մոտ «Ժողովրդյան» է։